16:14 19.05.2022
Մայիսի 19-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Նիստին ներկա է եղել 30 պատգամավոր։
Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել զեկույցով, որով դիմել է ԱՀ կառավարությանը ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության որոշումն առ այն, որ հուլիսի մեկից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է մայիսի 19-ի նիստի աշխատանքներին։
Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ․ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն էր։
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ 2021 թվականին Պաշտպանի գործունեությունն ընթացել է մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրության և քննարկման, խոշտանգումների կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանության, օրենսդրության կատարելագործման, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանք և արտահերթ զեկույցների պատրաստման, մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման ուղղություններով:
Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմն ստացել է 430 դիմում 510 անձանցից, որը 2020թ-ի համեմատ աճել է 20%-ով։
2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ցուցակների պարբաերաբար թարմացումները և դրանք՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիներին և միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները։
Ընթացիկ տարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ,միջանկյալ զեկույցները տարածվել են Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ։
«ՄԻՊ գործունեության կարևորագույն ուղղություններից էր համագործակցությունը Սփյուռքի և միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի», Ամերիկայի «Հայ իրավաբանների միության», Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի և մի շարք այլ կառույցների հետ: Համագործակցության առանցքում եղել և շարունակում է մնալ միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ վարվող հայատյաց քաղաքականությունը և դրա հետևանքները ներկայացնելը»,- շեշտել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Հաջորդիվ գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։ Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել քննարկման ներկայացված օրենքների նախագծերին։
Նիստն ամփոփվել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հայտարարությամբ։
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...
19:12 28.04.2025
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ ԱվանեսյանՄասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...
19:00 28.04.2025
Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...