18:03 01.08.2018
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է, որ 2006թ. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի:
«Միայն մասնագիտական նեղ համայնքին է հայտնի, որ Կինոստուդիայի տարածքներից Կինոկենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է Երևանում Տերյան 2 հասցեում գտնվող շենքի 390.0 քմ և Տերյան 3ա հասցեում գտնվող շենքի 147.6 քմ մակերեսով տարածքներ: Մինչ օրս խորհրդավոր մշուշով է պատված հանգամանքը, ինչի արդյունքում Տերյան 2 հասցեում գտնվող տարածքն անհետացել է Կինոկենտրոնի հաշվեկշռից:
2007-ին Կինոկենտրոնի պատվերով կազմված Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքի վերանորոգման նախահաշվի արդյունքում պարզվել է, որ տարածքի վերանորոգման և Կինոկենտրոնի գործունեությունը նշված տարածքում իրականացնելու համար անհրաժեշտ է շուրջ 40մլն. ՀՀ դրամ:
Վերանորոգումը տեղի չի ունեցել. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 2006-2018 թվականներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար պետբյուջեից վարձակալության նպատակով տրված ընդհանուր գումարը կազմել է 113.837.100 ՀՀ դրամ: Այսինքն՝ 4 անգամ կարելի էր վերանորոգել կինոկենտրոնին պատկանող տարածքը և մինչ օրս չվարձակալել տարածքներ»,- գրել է նա:
Նաև նշել է, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն այցելեցին Տերյան 3ա: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին հանձնարարվեց նոր նախագծանախահաշվարկ կազմել Տերյան 3ա-ի տարածքը վերանորոգելու և Կինոկենտրոնի գործունեությունը նշված հասցեում իրականացնելու համար:
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...