19:01 18.05.2022
Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական և առարկայական դարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:
Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով` առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքերով` նախկինում համայնքներն ունեցել են փոքրաթիվ բնակչություն` փոքր բյուջեով, ինչը նպատակահարմար չէր դարձնում այդ համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր ունենալը:
Ըստ զեկուցողի` այժմ խոշորացված համայնքներն ունեն հարաբերականորեն մեծ բյուջեներ և ծրագրային պլանավորում: Կառավարությունը նախատեսում է, որ մյուս տարվանից համայնքները կունենան 2023-2025 թթ. համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն։
Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են նաև ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Կարգավորումները մանրամասնել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Շրջակա միջավայրի նախարարությանը կվերապահվի լիազորություն` բնապահպանական աղետների ժամանակ հաստատելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:
Նախագիծը լիագումար նիստերի դահլիճում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացության են արժանացել կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Հետաձգվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հեղինակած «ՀՀ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...