17:22 01.08.2018
Մասիսի քաղաքապետի պաշտպանները հայտարարություն են տարածել Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը պաշտպանության կողմի համար անսպասելի էր: Խնդիրն այն է, որ Դավիթին մեղսագրվում է երկու դեպք՝ զանգվածային անկարգություններ Էրեբունի փողոցում և խուլիգանություն Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում: Առաջին դրվագով նույն Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամիս առաջ փաստել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը, պարզ ասած՝ որևէ ապացույց Դավիթի դեմ առկա չէ, իսկ երկրորդ դեպքով երկու անձի ցուցմունք կա, որոնք միանգամից հերքվեցին առերեսումների ժամանակ:
Որևէ այլ ապացույց չկա գործով: Նման պայմաններում անձին կալանքի տակ թողնելը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, այլ սկսում է նմանվել քաղաքական հետապնդման: Վերջինում պաշտպանության կողմը համոզվում է ոչ այնքան Վերաքննիչ դատարանի որոշման պատճառով, այլ մեզ հասնող չճշտված տեղեկություններով, որ որոշ պետական մարմիններ սպառնում են մասիսցիներին չմասնակցել ի պաշտպանություն իրենց քաղաքապետի դատարանի շենքի մոտ տեղի ունեցող ակցիաներին, ինչպես նաև փողոց փակելու դեպքում բոլորով կենթարկվեն բերման և վարչական պատասխանատվության:
Այսինքն՝ ակնհայտ է, որ Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը արդեն վաղուց դուրս է քրեական գործի շահերի շրջանակներից և իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք: Եվ դա կարելի է հասկանալ, որովհետև, ի դեմս Դավիթ Համբարձումյանի, մենք ունենք ՀՀԿ-ական քաղաքապետ, որը ի զարմանս շատ շատերի, վայելում է Մասիս քաղաքի մեծ թվով բնակիչների վստահությունը և օժանդակությունը: Նման երևույթը երևի չի տեղավորվում արդի որոշ կարկառուն գործիչների պատկերացումների մեջ, ուստի տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք բոլորս:
Մենք, Դավիթի փաստաբաններս, շարունակելու ենք ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր քայլերը նրան ազատելու և արդարության հասնելու համար: Արդեն իսկ մենք ունենք որոշակի տեղեկություններ, թե ովքեր կարող են կազմակերպած լինեն Էրեբունու հարձակումը, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկների բախումը, և հավատացեք, Դավիթի կամ նրա ընկերների անունները այդտեղ չկան: Զարմանալի է, թե ինչպես է, որ այդ տեղեկատվությունը հասու չէ իրավապահներին, իսկ եթե հասու է և չի դառնում քննության առարկա, ապա դա միայն հաստատում է մեր կարծիքը Դավիթի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասին»:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...