19:26 18.05.2022
Գյումրի քաղաքի սեփականություն հանդիսացող Շիրակացի 162 հասցեի հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքը նախատեսվում է ներդրողի հանձնել՝ վարձակալական հիմունքներով։ Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային լսմանը ներկայացվել են ներդրումային 3 ծրագրեր, որոնցից երկուսն ունի առողջապահական, իսկ մեկը՝ հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մատուցման նպատակ։
Նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում։ Այն ժամանակին եղել է քաղաքի առողջապահական առաջնային հաստատություններից մեկը։ Վերջին 15 տարիներին այն գործնականում ոչ մի նպատակի չի ծառայել, այժմ ներդրողների համար պատմական կառույցն ունի բավականին մեծ հետաքրքրություն, և ներկայացրել են ներդրումային ծրագրեր։ Առաջին ծրագիրը, որը դրվեց հանրային լսման, հեղինակում էր «Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի» համահիմնադիր Աշոտ Կուրղինյանը, որով առաջարկվում է Գյումրիում ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն հիմնել։
Ընկերությունը ենթավարձակալության իրավունքով 2020 թվականից տեղակայված է եղել նույն շենքի առաջին հարկում, որտեղ իրականացրել է մեծածավալ շինարարական և կապիտալ նորոգման աշխատանքներ, մոտ 300 քմ տարածքի համար կատարված ներդրումները կազմել են մոտ 50 մլն դրամ։
«Ունեմ ներքին համոզվածություն, որ մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, կուզենային, որ այդ շենքը լիներ նորից առողջապահական գործող հիմնարկ, որովհետև 2-րդ ալտերնատիվը ունենալը տրամաբանական է և հիմնավորված։ Հատկապես, երբ 2020-ին եղավ համաճարակը, բոլորս տեսանք, թե մահճակալային ֆոնդը ինչպիսի կրիզիսի մեջ էր Հայաստանում և Գյումրիում»,- նշել է Աշոտ Կուրղինյանը։
Հաշվի առնելով շենքի ներկա վիճակը և ամբողջ հզորությամբ վերագործարկելու հնարավորությունները, ընկերությունը պատրաստ է ևս 1 միլիարդ դրամի ներդրում կատարել, մեծ մասն ուղղվելու է հիմնականում շենքի կապիտալ նորոգմանը։ Ընկերությունը նախատեսում է «Ճերմակ հիվանդանոցի» շենքն ամբողջությամբ, այսինքն՝ մոտ 2100 քառ մետր մակերեսով տարածքը տրամադրելու դեպքում, հիմնել բժշկության զարգացման պահանջներին համապատասխան, ժամանակակից մեթոդների կիրառմամբ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Ըստ Աշոտ Կուրղինյանի՝ կենտրոնում կներդրվեն այնպիսի ծառայություններ, որոնք չկան Գյումրիում, կամ թերի են մատուցվում։
Առաջարկվող ծառայություններից Աշոտ Կուրղինյանն ամենակարևորն է համարում մարզերում, առաջինը՝ Գյումրիում, արտամարմնային բեղմնավորման լիարժեք լաբորատորիայի ստեղծումը։ Բազմապրոֆիլ ծառայությունների համար պատրաստ են ձեռք բերել գերժամանակակից բժշկական սարքավորումներ։ Նախատեսումներում 70 մահճակալ հզորության կենտրոն ունենալն է՝ 80-ից ավելի բուժանձնակազմով։
Հիվանդանոցի շենքը առողջապահական նշանակությամբ օգտագործելու ներդրումային ևս մեկ հայտ էլ ներկայացրել էր «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ամերիկյան ընկերությունը, որը նախատեսում է համատեղել Հանրապետության և միջազգային լավագույն մասնագետների բժշկական ներուժը։
«Մեր աշխատանքները կազմակերպելու նպատակով, բժշկական ծառայություններ ենք մատուցելու ընդհանուր վիրաբուժության, գինեկոլոգիայի, ուռոլոգիայի, օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության, ակնաբուժության, անոթային, պլաստիկ և միկրովիրաբուժության ոլորտներում»,- նշել է ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Դարբինյանը։
Ներդրումների ծավալ է նշվում մոտ 400 մլն դրամը, բացի դրանից՝ ժամանակակից բուժսարքավորումների ձեռք բերմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ևս ծախսելու են։
Գյումրիի պատմական միջուկում եղած շենքը ոչ թե բժշկական կենտրոնի, այլ հյուրանոցառեստորանային համալիրի վերածելու նպատակներ ունի ծնունդով շիրակցի, այժմ Ռուսաստանում բնակվող գործարար Արա Սարոյանը։ Իսկ մտահղացումը մեկ պարզ դիպվածով է բացատրում՝ ընկերների հետ ՌԴ-ից Գյումրի է եկել և գիշերելու տեղ չի գտել։ Այս ընթացքում հասցրել է ուսումնասիրել, հաշվարկել Գյումրիի հյուրանոցների հնարավորությունները։
Իր ներկայացրած առաջարկով հիվանդանոցի շենքը վերանորոգելուց հետո հնարավոր է շահագործել որպես հյուրանոցային-ռեստորանային համալիր՝ շուրջ 60 մահճակալով։ Իսկ շենքը նախատեսում է վերանորոգել առնվազն 12 ամսում՝ այդ նպատակին ծախսելով մոտ 650 մլն դրամ։ Գործարարը, ամեն դեպքում, շենքի պատմական ու ճարտարապետական նշանակությունը դիտարկում է որպես հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի տեսանկյունից, թեկուզ որ «Ճերմակ» շենքի պատմական ճանաչելիության ակունքներում առողջապահական նշանակությունն է։
Հանրային քննարկման արդյունքների ամփոփումը 5 օրից է։ Առաջարկների ուսումնասիրությունները դրանից հետո էլ կմնան քաղաքապետարանի իրավասու բաժինների օրակարգում։ Պատմական շենքի հետագա շահագործման ուղղվածությունն ու նշանակությունը որոշելու համար այն կներկայացվի ավագանու քննարկմանը։
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը00:00 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...