14:51 18.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ ռազմավարական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:
«Մենք երկու երկրների խոշոր մշակութային կառույցների միջև հարաբերությունների հաստատման խնդիր ունենք, օրինակ՝ կինոոլորտում համագործակցությունն արդյունավետ կլինի, եթե մեր ծրագրերը չսահմանափակվեն 1-ական վարպետության դասերով, այլ լինի փոխգործակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական CNC-ի միջև: Ցանկալի կլինի, որ այդ նախագծերն ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնեն, օրինակ՝ FEMIS-ի կրթական մեթոդը ներդրվի Հայաստանում, կամ հայ ուսանողներն այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորություն ունենան»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կինոկրթության խնդիրը կարելի է դիտարկել նաև ՀՀ-ում գործող ֆրանսիական հաստատությունների տրամաբանության մեջ:
Արա Խզմալյանն անդրադարձել է համատեղ կինոարտադրության և այդ համատեքստում միջպետական պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես նաև կարևորել ֆրանսահայ համայնքի առավելագույն ընդգրկվածությունը համատեղ ծրագրերում:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի մշակույթի ոլորտում դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար: Փոխնախարարը վստահեցրել է՝ դրա շրջանակում կիրականացվեն մշակութային մի շարք կարևոր նախագծեր, որոնք մնայուն կլինեն մեր երկրի համար: Այդ համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտության հարցը:
Դեսպան Անն Լույոյի խոսքերով՝ պետք է սահմանել երկու երկրների միջև տարեկան առաջնահերթությունները՝ մշակութային ժառանգության հարցերը քննարկելու համար: Անդրադառնալով կինոարտադրության հարցերին՝ դեսպանը շեշտել է, որ կարող են կազմակերպել ֆրանսիական CNC-ի և FEMIS-ի ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագիտական առաքելության այցը Հայաստան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
Անն Լույոն ներկայացրել է նաև Ֆրանսիայի կառավարության՝ Հայաստանի մշակույթի ոլորտում նախատեսվելիք դրամաշնորհային ծրագրի երեք կարևոր ուղղությունները՝ մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ դասընթացներ, Տաթևի մեծ անապատի վերականգնման աշխատանքներ և Էրեբունի թանգարանի ցուցադրության վերակազմակերպման աջակցություն: Նրա խոսքերով՝ նշված ուղղություններով գործընկեր կառույցներ են հանդիսանում Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտը, ՀՀ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Լուվրի թանգարանը և Էրեբունի թանգարանը: Դեսպանը կարևորել է վերոնշյալ ծրագրի շրջանակում կառավարման խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...