Գյումրիում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը 4 միլիարդ դրամի ծրագիր է ներկայացրել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Գյումրիում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը 4 միլիարդ դրամի ծրագիր է ներկայացրել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

18:20 17.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Գյումրին հայտնվել է  ներդրումային  մեծ ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Այդ  հնարավորությունների մասին է նշել էկոնոմիկայի նախարարը և փաստել, որ կան  ներդրումային ծրագրերի տարբեր առաջարկներ։

Դրանցից մեկով նախատեսվում է Գյումրիի նախկին զորամասերից մեկի՝ հայտնի «Ուռի գնդի» 21 հեկտար  տարածքում կառուցել տեխնո-էկո քաղաք։ Տարածքը ավագանու որոշմամբ հատկացվել է ներդրողին։ Ըստ նախարարի՝ ներդրումային ծրագիրն արդեն պատրաստ է, կներկայացվի կառավարության հաստատմանը։

«Ծրագիրն իմ կողմից ներկայացվել է նաև տարբեր միջավայրերում, տարբեր ներդրումային համաժողովներում, այդ թվում՝ «Դուբայ Էքսպո»-ի ժամանակ։ Կառավարությունը, այսպես ասենք, շատ տրամադրված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, որովհետև մենք տեսնում ենք որակյալ ներդրողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք արդեն մեծ բիզնես են անում Գյումրիում և Գյումրիի ծառայությունների արտահանում են անում Չինաստան»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։

Ներդրումային ևս մեկ ծրագիր էլ կունենա արդյունաբերական ուղղվածություն։ Կառավարության ծրագրով նախատեսվում է  Հանրապետությունում ստեղծել երեք արդյունաբերական պարկեր, որոնցից մեկի մեկնարկը տրվել է Աբովյան քաղաքում, երկրորդ արդյունաբերական պարկի կառուցումը լինելու է Գյումրիում, որը կոչվում է «չոր նավահանգիստ»։

«Դա արդյունաբերական պարկ է, որտեղ ընկերությունները կկարողանան գալ և առանց շինարարության մեջ ներդրումներ անելու, արդեն պատրաստի տարածքներում, իրենց արտադրական սարքավորումները տեղադրել և միանգամից սկսել արտադրությունը։ Մեր կողմից առանձնացվում է իդեալական տարածք, որը գտնվում է Գյումրիի օդանավակայանի և երկաթգծի արանքում, եռանկյունի հիշեցնող տարածք է, որն, ըստ էության, և՛ երկաթգծին ունի անմիջական հասանելիություն, և՛ օդանավակայանին, և՛ «Հյուսիս-հարավ» ճանապարհին»,- նշել է Վահան Քերոբյանը։

Ներդրումային ամենամեծ ծրագիրը, որն այժմ ընթացքի մեջ է, «Բարեկամության» զբոսայգու վերականգնումն է։ Ծրագրի առաջին փուլի իրականացման համար կառավարությունը կատարել է շուրջ 900 միլիոն դրամի ներդրում, ներքին կոմունիկացիաների կառուցման աշխատանքների ավարտից հետո միայն կմեկնարկի հանգստի գոտիների շինարարությունը։

«Կառավարությունը այդքանով չի սահմանափակվի, մենք էստեղ շրջակայքը բարելավելու մեծ պոտենցիալ ենք տեսնում, և Գյումրին ինքնին կառավարության զբոսաշրջային պլանների մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Կառավարությունն արդեն 4 մլրդ դրամի ծրագիր ունի Գյումրիի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման  ոլորտում ներդնելու համար»,- ասել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

00:11 08.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր […] ...

BACK_TO_TOP