19:46 16.05.2022
«Автоваз»-ը կկարողանա Renault Duster արտադրել Lada ապրանքանիշի ներքո։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ավտոմոբիլային արդյունաբերության և երկաթուղային ճարտարագիտության բաժնի տնօրեն Դենիս Պակը։
«Կուզենայի ասել «Автоваз»-ում Renault Duster ավտոմեքենաներ արտադրելու հնարավորության մասին, բայց Lada մակնիշի ներքո, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Renault-ի հետ»,- ասել է նա։
Պակը նշել է, որ մեքենան արտադրվելու է Տոլյատիի գործարանում։
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ Renault-ի մասնաբաժինը «Автоваз»-ում փոխանցվել է NAMI ինստիտուտին (Արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությամբ): Այժմ NAMI-ն կունենա «Автоваз»-ի բաժնետոմսերի 67,69%-ը: Մնացած բաժնետոմսերը կպահի «Ռոստեկ»-ը։ Միևնույն ժամանակ, «Автоваз»-ը կշարունակի արտադրել Lada ավտոմեքենաների ամբողջ շարքը: Արտադրողը նաև ռուսական շուկայում կիրականացնի Renault ավտոմեքենաների սպասարկում, հաղորդում է արդյունաբերության և առևտրի նախարարությունը։
Արդյունաբերության և առևտրի նախարարությունը նշել է, որ գործարքի պայմանը Renault-ի համար «Автоваз»-ում իր մասնաբաժինը հետ գնելու տարբերակն է՝ առաջիկա վեց տարիների ընթացքում:
21:29 27.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարումԱպրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ […] ...
20:48 27.04.2025
«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում: ...
20:24 27.04.2025
Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկանԱյսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...
20:10 27.04.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքինԲեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...
20:00 27.04.2025
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...
19:55 27.04.2025
Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհիցԱպրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […] ...