Սննդաբանները նշել են որովայնի ճարպից ազատվելու միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Սննդաբանները նշել են որովայնի ճարպից ազատվելու միջոցները

21:16 14.05.2022

Դիետոլոգներ Ջանեթ Քոուլմանը և Տրիստա Բեսթը նշել են պարզ ուղիներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից: Փորձագետների խոսքերը մեջբերում է Eat This, Not That! պարբերականը:

Ջանեթ Քոլմանը կարծում է, որ շատ ջուր խմելն օգնում է խուսափել չափից շատ ուտելուց։ Օրգանիզմում հեղուկի պակասի դեպքում մարդը կարող է սովի ուժեղ զգացում ունենալ և ավելի դյուրագրգիռ դառնալ:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամիններով, միկրոէլեմենտներով և մանրաթելերով։ Նա կարծում է, որ սննդակարգում պետք է ավելացնել բրոկկոլի, կաղամբ, սպանախ, պղպեղ, լոլիկ, գազար և սոխ։ Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել կարմիր մսի կանոնավոր օգտագործումից՝ սրտի հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի վտանգի պատճառով։ Բժիշկը խորհուրդ է տալիս այն փոխարինել հավով կամ ձկով: Ըստ Քոլմանի՝ նիհարել ցանկացողները պետք է նախաճաշեն արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Նիհարելու համար պետք է  ուտել օրական ոչ թե երեք, այլ վեց  անգամ՝փոքր չափաբաժիններով: Դա կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ազատվել ավելորդ կիլոգրամներից, նշել է նա։

Դիտեոլոգ Տրիստա Բեսթն էլ  խորհուրդ է տալիս փորձել ընդհատվող ծոմ պահել, որը կարող է նաև օգնել ձեզ նիհարել: Բացի այդ, մասնագետը կոչ է անում հրաժարվել կիսաֆաբրիկատներից, քանի որ դրանք պարունակում են զտված ածխաջրեր, կայունացուցիչներ, էմուլգատորներ և այլ  վնասակար բաղադրիչներ՝ պահպանման ժամկետը երկարացնելու և համը ուժեղացնելու համար։ Նման մթերքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել աղիների գրգռման և աղիքային բակտերիաների անհավասարակշռության, բացատրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետը

21:45 27.04.2025

Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում, […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

21:29 27.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

20:48 27.04.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում: ...

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

20:24 27.04.2025

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

20:00 27.04.2025

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...

Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհից

19:55 27.04.2025

Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհից

Ապրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […] ...

BACK_TO_TOP