Մկների հիշողությունը բարելավվել է ողնուղեղային հեղուկի փոխներարկման միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Մկների հիշողությունը բարելավվել է ողնուղեղային հեղուկի փոխներարկման միջոցով

14:04 15.05.2022

Կենսաբանների կարծիքով՝ տարեց կրծողների հիշողության այս բարելավումը պայմանավորված է նրանով, որ  ողնուղեղային հեղուկը մեծացնում է ցողունային բջիջների ակտիվությունը հիպոկամպուսում՝ կաթնասունների հիշողության կենտրոնում, հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ողնուղեղային հեղուկն անմիջական կապի մեջ է ուղեղի հյուսվածքի հետ և կարևոր դեր է խաղում ուղեղի բջիջներին տարբեր սննդանյութեր փոխանցելու գործում: Մենք պարզեցինք, որ ողնուղեղային հեղուկի  փոխարինումը զգալիորեն բարելավում է հիշողությունը տարեց մկների մոտ, ինչը կապված է նրանց հիպոկամպուսում ցողունային բջիջների ակտիվության բարձրացման հետ», – վստահեցրել են  հետազոտողները:

2005 թվականին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Ուիս-Կորայի գլխավորած կենսաբանների խումբը պարզել է, որ երիտասարդ և տարեց առնետների  արյունատար համակարգերի միավորման արդյունքում  վերջիններիս ուղեղը երիտասարդացել է։

Իրենց նոր աշխատանքում պրոֆեսոր Ուիս-Կորայը և նրա գործընկերները պարզել են, որ նմանատիպ էֆեկտի կարելի է հասնել՝ փոխարինելով տարեց մկների ողնուղեղային հեղուկի մի մասը երիտասարդ կրծողների նյարդային համակարգից ստացված  նմանակով: Սա առաջին անգամ ապացուցեց դրա մեջ այնպիսի  նյութերի առկայությունը, որոնք ուղղակիորեն ազդում են ուղեղի տարիքի և  աշխատանքի վրա:

Ուղեղի երիտասարդացում

Գիտնականները նման եզրակացության են եկել երկու տարեկան մկների վրա մի շարք փորձերի արդյունքում, որոնց ողնուղեղային հեղուկը փոխարինվել է լաբորատորիայում պատրաստված իր արհեստական ​​անալոգով կամ մեկ շաբաթական նորածին մկների ուղեղ-ողնուղեղային հեղուկով։ Երբ կրծողները վերականգնվել են  այս պրոցեդուրայից հետո, գիտնականները մկներին տեղափոխել են այնպիսի  վանդակի մեջ, որի հատակի մի մասը ծածկված էր  էլեկտրական մետաղալարով, որը տեղ-տեղ   թեթեվ հոսանքահարում էր  կրծողներին:

Որպես կանոն, երիտասարդ մկները շատ արագ հիշում են նրա դիրքը և սկսում են խուսափել  վտանգավոր հատվածից, մինչդեռ տարեց կրծողները դժվար  են հիշում   այդ խնդիրը: Ուղեղ-ողնուղեղային հեղուկի փոխներարկումը, ինչպես ցույց են տվել պրոֆեսոր Վիս-Կորայի և նրա գործընկերների դիտարկումները, լավացրել է ծեր մկների հիշողությունը: Միջին հաշվով, նորացված ողնուղեղային հեղուկով տարեց կրծողների մոտ կեսը հիշում էր վանդակի հատակի վտանգավոր հատվածի դիրքը, մինչդեռ սովորաբար այդ ցուցանիշը չի գերազանցում 17-18%-ը։

 

Ցողունային բջիջների ակտիվության աճն իր հերթին պայմանավորված էր նրանով, որ երիտասարդ մկների ողնուղեղային հեղուկում մեծ քանակությամբ FGF17 սպիտակուց կա, որն արտադրվում է հենց ուղեղի նեյրոնների կողմից։ Սա հույս է  տալիս, որ նմանատիպ երիտասարդացման  կարելի է հասնել առանց հեղուկի փոխներարկման՝ խթանելով FGF17-ի արտադրության համար պատասխանատու գեների ակտիվությունը, եզրակացրել են գիտնականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետը

21:45 27.04.2025

Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում, […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

21:29 27.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

20:48 27.04.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում: ...

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

20:24 27.04.2025

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին

20:10 27.04.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին

Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

20:00 27.04.2025

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...

BACK_TO_TOP