Գյումրիի շենքերի 100-ից ավելի պատշգամբներ վտանգավոր են․ մի մասը ենթակա է քանդման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

Գյումրիի շենքերի 100-ից ավելի պատշգամբներ վտանգավոր են․ մի մասը ենթակա է քանդման

17:12 14.05.2022

Գյումրիի շենք-շինությունների արտաքին ճարտարապետական տեսքի կարևոր բաղադրիչն են եղել պատշգամբները, որոնք տարբեր ժամանակներում նախագծվել են տարբեր տիպերով։

Օրինակ՝ 60-ականների կառույց Վազգեն Սարգսյան 6 շենքի պատշգամբները, համարվում են «պառադնի» բալկոններ են, այսինքն՝ Խորհրդային շրջանում, երբ ավանդական շքերթներն իրենց դռներով էին անցնում , այս պատշգամբների էին մարդիկ ողջունում։ Հիմա այդ պատշգամբներ դուրս գալը խիստ վտանգավոր է, բնակիչները այդ մասին զգուշացումներ են ստացել։

«Շենքին զգուշացվել է ,որ քիչ ներս ու դուրս անենք վտանգավոր է կարող է մի օր փլվի, կտեսնիք ինչ վիճակ է, արդեն թեքություն ունի բալկոնը։ Անցած տարի կողքի բալկոնը բլավ մարդ ընկավ, ըսել են դուրս չգանք բալկոն, բդի էնեն թող գան էնեն, հո մենակ խոսք տալով չէ՞»,- պատմում են ասում է Վազգեն Սարգսյան 6 շենքի բնակիչները։

Տիպային այս պատշգամբներն, ըստ էության, նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար։ Տասնամյակների ընթացքում կոռոզիայի են ենթարկվել, քայքայվել են ու երբևէ ռեստավրացիայի չեն ենթարկվել:

«Քաղաքացիներին գրավոր զգուշացում ենք արել, մի մասն էլ կարմիր լենտով փակել ենք, որ դուրս չգան, բայց դա հարցի լուծում չէ։ Իրենց կոնստրուկցիան նորմալ չէ, իրենք լավ էլ չեն կառուցված, նյութերն այն չեն, հարկավոր են այդ շենքերն ուսումնասիրել»,- նշում է «Գյումրի-Կենտրոն» համատիրության  նախագահ Մովսես Ջուհարյանը։

Պատշգամբներն համարվում են ընդհանուր շենքի բաղկացուցիչ մաս, բայց դրանք  բնակարանների տերերի սեփականությունն են ու  վերանորոգելու իրավասությունն ունի բնակիչը, համատիրությունն այս հարցում քիչ միջամտություն ունի, շեշտում է համատիրության նախագահը։ Հին բնակֆոնդի շենքերից արդեն վտանգավոր 12 պատշգամբ է վնասազերծվել։

Համատիրության նախագահը խնդրի լուծման տարբերակն ու փորձն է նշում, որը կիրառվել է Երևանի շենքերի վթարային պատշգամբների համար։ Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների ու բնակիչների համատեղ միջամտությունն է պետք:

 

Այնուամենայնիվ, վտանգավոր 12 պատշգամբները վնասազերծել են համատիրության աշխատակիցները։ Տեղական բյուջեից այդ նպատակին գումարներ չեն նախատեսվել։ Ընդհանուր առմամբ, շենքերի պատշգամբները քաղաքի ամենահետաքրքրական անկյուններն են, որոնք գրավում են այլ վայրերից եկած այցելուներին։ Պատմական պատշգամբները բոլորը վթարայնության աստիճան ունեն։

«Մինչև երկրաշարժն էլ քիչ քանակությամբ էր մնացել, երկրաշարժից հետո էլ վթարային լինելու պատճառով շատ պատշգամբներ այդպես կորսվեցին»,- ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

 

 

Մասնավորին պատկանող կամ ձեռքից ձեռք անցած շենքերի պատշգամբների ռեստավրացիան, Հենրիկ Գասպարյանը համարում է բարդ գործ, որի համար մեծ միջոցներ են ծախսում սեփականատերերը։

Գյումրիում 100-ից ավելի վթարային պատշգամբներ կան, դրանց վերականգմանն ուղղված համայնքային ծրագրեր գոյություն չունեն, պատմական ժառանգության միայն 20 պատշգամբ հրատապ վերականգման խնդիր ունի, որոնք հավանաբար սպասում են անհատների տնօրինմանը և մասնավորի կողմից ուշադրության։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP