18:19 12.05.2022
Մարդկությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի երաշտի դեմ պայքարելու համար, քանի որ 2000 թվականից ի վեր դրանց թիվը և տևողությունը աճել են 29%-ով: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում, գրում է Daily Mail-ը։
Կազմակերպության զեկույցում ասվում է, որ եթե համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մինչև 2030 թվականը մոլորակի 700 միլիոն մարդ ստիպված կլինի լքել տները, մինչև 2040 թվականը երեխաների մոտ մեկ քառորդը կապրի ջրի խիստ սղություն ունեցող շրջաններում, իսկ ապագայում՝ մինչև 2050 թվականը, երաշտը կարող է ազդել աշխարհի բնակչության երեք քառորդի վրա։
«Մենք պետք է որոշումներ կայացնենք, այլ ոչ թե շարունակենք կործանարար գործողությունները՝ հավատալով, որ աննշան փոփոխությունները կօգնեն համակարգային ձախողմանը»,- ասել է Անապատացման դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի գործադիր քարտուղար Իբրահիմ Թիաուն: Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսության կայուն և արդյունավետ կառավարման մասին է:
Ըստ վերջին տվյալների՝ 1998 թվականից մինչև 2017 թվականը երաշտները մոտ 124 միլիարդ դոլարի գլոբալ վնաս են հասցրել:
Մայիսի 8-ին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն նախազգուշացրել է սովի սպառնալիքի մասին, որը վատթարագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա նշել է, որ այս պահին սննդամթերքի գները հասել են ռեկորդային մակարդակի, և մոտ 300 միլիոն մարդ տառապում է սովից։ Վարչության պետն ընդգծել է, որ նշված ցուցանիշները շարունակում են աճել։
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...