Բժիշկները գտել են առողջությունը գնահատելու ճիշտ սահմանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Բժիշկները գտել են առողջությունը գնահատելու ճիշտ սահմանումը

16:47 15.05.2022

Կարո՞ղ եք ձեռքերը միացնել մեջքի  վրա, որքա՞ն արագ կարող եք նստել և վերկենալ  աթոռից:  Բժիշկներն առաջարկում են  առողջությունը գնահատելու   պարզ տնային թեստեր:  Երկար տարիներ մասնագետներն  օգտագործել են մարմնի քաշը որպես ընդհանուր առողջության հիմնական ցուցանիշ, սակայն այժմ պարզ է, որ որոշ մարդիկ կարող են լինել նիհար, բայց անառողջ կամ նույնիսկ ավելորդ քաշով, բայց՝  բավարար առողջությամբ:

Այժմ ԱՄՆ-ի Mayo Clinic-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ առողջությունը կարող է ավելի ճշգրիտ սահմանվել և երկարակեցության հնարավորոթյունը  կանխատեսվել չորս  առողջական պարամետրերով՝ աերոբիկ ֆիթնես, մկանային ուժ և դիմացկունություն, ճկունություն և  կազմվածք: Փորձագետները կարծում են, որ դրանց գնահատումն ավելի օգտակար է, քան  քաշի ցանկացած չափում:

Բժիշկները վստահեցնում են, որ այս 4 հատկանիշները դուք կարող եք ստուգել ինքներդ ձեզ տանը, և, որ ամենակարևորն է, աշխատելով ձեր միավորները բարելավելու  ուղղությամբ: Աերոբիկ ֆիթնեսը չափում է օրգանիզմի կողմից թթվածին ստանալու և օգտագործելու  կարողությունը և սերտորեն կապված է ընդհանուր առողջության հետ:

Գիտնականները չափում են աերոբիկ ֆիթնեսը՝ օգտագործելով «VO2 max» միավորը՝ առավելագույն քանակությամբ թթվածինը, որը օրգանիզմը կարող է օգտագործել վարժությունների ընթացքում:  Որքան այս միավորը բարձր լինի, այնքան լավ, քանի որ  դա ցույց է տալիս, որ ձեր օրգանիզմն  ավելի արդյունավետ է  թթվածին ստանում  և  մատակարարում մկաններին:

 

Թեստ 1. Ստուգեք ձեր սրտի զարկերը հանգիստ վիճակում

Ձեր սրտի բաբախումների քանակը րոպեում, երբ դուք հանգստի վիճակում եք, ցույց է տալիս, թե որքան լավ է աշխատում սրտի մկանը:

Տարիքը, քնի քրոնիկ պակասը, ավելորդ քաշը, ծխելը և երկարատև սթրեսը կարող են հանգեցնել հանգստի ժամանակ սրտի աշխատանքի արագացման: Կանոնավոր վարժությունները դանդաղեցնում են այն, քանի որ  ուժեղանում են սրտի մկանները , ինչը նշանակում է, որ այն կարող է ավելի մեծ քանակությամբ արյուն մղել սրտի յուրաքանչյուր զարկի հետ:

Հանգստի վիճակում գտնվող սրտի հաճախությունը ստուգելու լավագույն միջոցը անմիջապես արթնանալուց  հետո չափելն է: Սահմանեք ժամաչափ 15 վայրկյան և հաշվեք հարվածները, ապա բազմապատկեք հարվածների քանակը չորսով:

Օպտիմալ են համարվում հետևյալ ցուցանիշները:

40-տարեկաններ՝ 57-66 զարկ րոպեում տղամարդկանց համար; 60-69, կանայք.

50-՝տարեկաններ 58-67, տղամարդիկ; 61-69, կանայք.

60-տարեկաններ՝ 57–67, տղամարդիկ; 60-68, կանայք.

70-տարեկաններր՝ 56-65, տղամարդիկ; 60-68, կանայք.

Թեստ 2. Քայլելու  թեստ

Այս պարզ թեստը, որը մշակվել է Հարվարդի համալսարանում 1942 թվականին, լայնորեն օգտագործվում է որպես ֆիզիկական պատրաստվածության և սրտանոթային ուժի չափիչ, քանի որ այն չափում է ձեր սրտի զարկերի աճը, որն առաջանում է վարժությունից և արագությունից, որով ձեր սրտի զարկերը վերականգնվում են դրանից հետո: Գաղափարն այն է, որ առողջ սիրտը ավելի լավ կդիմանա այդ «փորձությանը»`  և դրանից հետո արագ կվերադառնա նորմալ վիճակի:

Սահմանեք ժամաչափ 24 քայլ  երեք րոպեում:Երեք անընդմեջ րոպեից հետո մեկ րոպե հանգստացեք աթոռին, ապա անմիջապես ստոսւգեք ձեր զարկերակը։

Նպատակային միավորներ.

40-տարեկաններ. տղամարդկանց համար րոպեում 90-106 հարված; 96-119, կանայք.

50-տարեկաններ՝ 93-112, տղամարդիկ; 101-124, կանայք.

60-տարեկաններ՝ 96-115, տղամարդիկ; 103–126, կանայք.

70տարեկաններ՝ 102-118, տղամարդիկ; 105-130, կանայք.

 

Ճկունություն

Տարիքի հետ մենք կորցնում ենք ճկունություն: Ճկունության կորուստը   կարող է լինել հոդերի, մկանների և հյուսվածքների առողջության վատթարացման ցուցանիշ: Ստուգեք ձեր վերին մարմնի ճկունությունը այս թեստի միջոցով:

Թեստ՝ «մեջքի քերծվածք»

Ուսերի ճկունությունը կարևոր է առօրյա գործերի համար: Մի ձեռքը դրեք ձեր գլխի և մեջքի հետևում ուսի վրայով և հնարավորինս հասեք ձեր մեջքի կեսին, ձեր ափը դիպչում է ձեր մարմնին, իսկ մատները՝ դեպի ներքև: Մյուս թեւը դրեք  մեջքի հետևում, ափը դեպի դուրս, իսկ մատները դեպի վեր և բարձրացրեք վերև՝ փորձելով դիպչել կամ համընկնել երկու ձեռքի միջնամատներին:

Խնդրեք ինչ-որ մեկին ուղղորդել ձեր ձեռքերը, որպեսզի դրանք հավասարվեն, և չափեք միջնամատի ծայրերի միջև եղած հեռավորությունը: Մինուս (-) հաշիվը նշանակում է, որ դուք չեք կարող դիպչել երկու ձեռքի մատներին. գումարած (+) միավորը նշանակում է, որ ձեր ձեռքերը համընկնում են:

Նպատակային միավորներ

50-տարեկաններ՝ -10սմ-ից 1սմ, տղամարդիկ; -5սմ-ից 7սմ, կանայք:

60-տարեկաններ՝ -17սմ-ից -2սմ, տղամարդիկ; -10սմ-ից 5սմ, կանայք:

70-տարեկաններ՝ -20սմ-ից -5սմ, տղամարդիկ;

-12սմ-ից 2սմ, կանայք:

80-տարեկաններ՝ -25սմ-ից -7սմ, տղամարդիկ; -17սմ-ից -2սմ, կանայք.

 

Մկանային ուժ և տոկունություն

Մկանային ուժն ու տոկունությունը կարևոր են օրգանիզմի թուլացումը  կանխելու համար:

ԹԵՍՏ. 30 վայրկյան տևողությամբ կքանիստի  թեստ

Սա չափում է, թե քանի անգամ կարող եք վեր կենալ և նստել աթոռի վրա 30 վայրկյանում, և ոտքերի ուժն ու դիմացկունությունը չափելու ստանդարտ միջոց է:

Նպատակային միավորներ.

50-տարեկաններ՝ 15-21, տղամարդիկ; 12-20, կանայք.

60-տարեկաններ՝ 12-18, տղամարդիկ; 10-16, կանայք.

70-տարեկաններ՝ 10-17, տղամարդիկ; 10-15, կանայք.

80-տարեկաննե՝ 8-13, տղամարդիկ; 9-13, կանայք.

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետը

21:45 27.04.2025

Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում, […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

21:29 27.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

20:48 27.04.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում: ...

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

20:24 27.04.2025

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին

20:10 27.04.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին

Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

20:00 27.04.2025

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...

BACK_TO_TOP