Կիրականացվեն Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Կիրականացվեն Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումներ

18:17 11.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի):

Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտական քարտուղար Վահե Թորոսյանը, «Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսքը սկսել է Կիրակոս Գանձակեցու՝ վանական համալիրի Վարդապետին ուղղած այն մտքով, որ Խորանաշատը եղել է մի հոգևոր միջավայր, որտեղ եկել են մարդիկ կրթելու ոչ միայն իրենց միտքը, ձևավորելու և հղկելու հոգևոր նկարագիրը, այլև արդեն իսկ Վարդապետի շարժուձևը, ֆիզիկական ներկայությունը եղել է անգիր օրենք այնտեղ սովորող աշակերտների համար:

Նախարարի տեղակալի խոսքերով՝ Խորանաշատ վարդապետարանի, վանական համալիրի 800-ամյակի նշման միջոցառումները ոչ միայն մեր խոնարհումն են կարևորագույն հոգևոր գրչության, կրթական, մշակութային նշանակության այս կենտրոնին, այլև այս ամենի մասին հիշեցնելու՝ հանրությանը լայնորեն ընդգրկելով և ներգրավելով բարձր մակարդակով կազմակերպվելիք միջոցառումներին:

«Միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 28-ին, կշարունակվի 29-ին, տեղի կունենան եկեղեցական արարողություններ, մշակութային իրադարձություններ՝ ցուցադրություն, գրքի շնորհանդես, գիտաժողով: Այս միջոցառումներն ամբողջ տարվա ընթացքում կլինեն շարունակական, և սա միանգամայն տեղավորվում է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. Տավուշն այդ առումով միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, որտեղ այցելել և ելույթ են ունեցել մայրաքաղաքի լավագույն ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները»,- նշել է Արա Խզմալյանը և համագործակցության և ծրագրի կայացման համար շնորհակալություն հայտնել գործընկերներին:

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ Խորանաշատի 800-ամյակի նշումը ոչ միայն լինելու է պարզապես հիշեցման օր, այլև այն լինելու է մեր կյանքի վերատեսության կարևոր հանգրվաններից մեկը:

«Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանի ընդգծմամբ՝ նպատակը Խորանաշատի պատմության մեջ նոր էջ գրելն է, հանրահռչակելն ու այն նորովի արժևորելն է:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի տեղեկացմամբ՝ հրատարակվել է «Խորանաշատ-800» գիրք-ալբոմը, որի շնորհանդեսը տեղի կունենա Չինարի գյուղի մշակույթի տանը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի տեղեկացմամբ էլ՝ արարողություն իրականացնելու նպատակով Մատենադարանից դուրս կբերվի 1224 թվականի «Խորանաշատի Ավետարանը», և այն մի գիշեր կանցկացնի Տավուշում, ինչը բացառիկ իրադարձություն է:

Մամուլի ասուլիսին հաջորդել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացվել են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ:

Մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ պատարագ, այնուհետև՝ ժամը 14:00-ին, Չինարի գյուղի համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և Մատենադարանից բերված «Խորանաշատի Ավետարանով» կկատարվի Անդաստանի արարողություն, իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը: Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը կկայանա «Խորանաշատ-800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի համերգը:

Ոգեղեն սահմանապահը. կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP