14:59 09.05.2022
Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը ապացուցում է, որ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նեոնացիզմի երկրպագուները ևս մեկ անգամ մերկացրին իրենց դեմքերը, և այն արյունոտ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանների քանդումը, գերեզմանների պղծումը, իսկ այժմ՝ յուրաքանչյուր պարկեշտ մարդու համար այս սուրբ օրը ծաղկադրման արարողության խափանումն ապացուցում են արդեն իսկ ակնհայտը՝ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»,- գրել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել էին դիվանագետներին ու օգնել նրանց մոտենալ մեքենային։
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:09 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:06 24.04.2025
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած00:30 25.04.2025
Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի ՓելոսիԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […] ...
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:15 25.04.2025
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինԱրգենտինայի Վարդագույն տունը (նախագահական նստավայր) X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում նշվում է, որ ապրիլի 24-ը ցավի և հիշատակի հետքը կրող ամսաթիվ է ողջ աշխարհում, քանի որ այդ օրը հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը»: Honramos […] ...
00:09 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 25.04.2025
Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […] ...
23:56 24.04.2025
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […] ...