18:52 09.05.2022
«Քաղաքը՝ նկարված հողաթափերով և իրական քաղաքը»․ այս խորագիրը երիտասարդ լուսանկարչի ստեղծած ֆոտոպատկերների տիպիկ բնութագիրն է։ Գյումրեցի լուսանկարիչ Վազգեն Ասատրյանն իր հետաքրքիր մեկնաբանությամբ ու մոտեցումներով լուսանկարներն է ցուցադրում «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում։ Վազգենը Գյումրին պատկերում է լուսանկարչական երկու լեզուներով՝ սթրիթ և ճարտարապետական լուսանկարչությամբ։ Իր առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացրել է 32 աշխատանք:
Վազգենը 10 տարի առաջ է փորձել լուսանկարչությամբ զբաղվել, մասնագիտական կրթություն չունի, ֆոտոխցիկը վերցրել է ձեռքն ու հասկացել, որ սթրիթ կամ փողոցային լուսանկարներն իր ոճն են: Ոգեշնչվում է երաժշտությունից, մարդկանցից, քաղաքից ու ապրեցնող քաղաքի կենսակերպից։
«Դուրս եկա փողոց ու մի պահ հասկացա, որ փողոցային լուսանկարներն են իմը, երբ ճարտարապետական կառույցները համադրում ես կենդանի էակի հետ՝ լինի դա մարդ, շուն կատու և այլն»,- ասում է Վազգենը։
Ցուցահանդեսի մի կողմում սթրիթ լուսանկարներն են, մյուսում՝ Վազգենի ստեղծած տարբերվող մեկնաբանությամբ աշխատանքները, որոնց խորագիրը համահունչ է կրեատիվ մոտեցմանը։ Վերնագրել է՝ «Քաղաքը հողաթափերով», հողաթափերն էլ բերել իր հետ ցուցահանդես: Լուսանկարներին նայելիս և՛ մի քիչ հումոր կտեսնես, և՛ Գյումրիին բնորոշ մշակութային գծեր:
Անսպառ երևակայությունը գործի կեսն արել է. օրինակ՝ համակարգչային ստեղնաշարը նմանեցրել է Գյումրիի փողոցների բուլիժնիկներին ու լուսանկար ստեղծել:
«Տան կենցաղային իրերը, օրինակ, հեռախոսն ինձ համար կամուրջ է հանդիսացել։ Ինքը լսելու միջոց է, ինձ համար կամուրջ է ու հետևում քաղաքի համայնապատկերն է»։
Երիտասարդ լուսանկարիչն իրեն համարում է ձմեռվա մարդ, սիրում է ցուրտ եղանակներին աշխատել, մայթեցիներ է անվանում անցորդներին, մարդկանց, որոնց նկատում է լուսանկարում: Վազգենի աշխատանքներում անկեղծություն ու անմիջականությունը միասին են։ Լուսանկարիչն իր երևակայությամբ է աշխատում, ցանկություններից մեկն է, որ Գյումրիում նման հատուկ մասնագիտական հարթակ ստեղծվի:
13:37 08.04.2025
Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանըԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...
13:23 08.04.2025
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...
13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել էԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...
13:02 08.04.2025
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...
12:52 08.04.2025
Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներԱպրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...
12:40 08.04.2025
Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդինՀամայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...