19:54 06.05.2022
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի ամենաքիչը 30 կմ-ը երթևեկելի չէ, իսկ նախորդ տարվանից սպասարկող ընկերությանը չի թույլատրվում ընթացիկ հարթեցումներ կատարել, գոնե անցանելի վիճակ ապահովելու համար։
«Էս ճանապարհով քշել հնարավոր չէ ուղղակի, 3 ժամ եղավ՝ Արագածից գուկամ, դեռ տեղ չեմ հասել։ Սա ճամփա չէ, սա ի՞նչ է, ավելի շատ դաշտի ճամփա է»,- դժգոհում է վարորդը։
Դաշտային ճամփա ասածը վերաբերում է հանրապետական նշանակության ավտոճանապարհին, որը համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևանին։ Գյումրի-Արմավիր մոտ 73 կմ երկարության մայրուղու մեծ մասը՝ մոտ 30 կմ-ը, ընդգրկում է Շիրակի մարզը։ Որոշ հատվածներում ասֆալտի շերտն այն աստիճանի է քանդվել, որ փոսերի խորությունը տեղումներից հետո ջրի տարողությամբ են չափում։
Անցած տարվանից է ճանապարհի սպասարկումը դադարեցվել։ Սահմանված նորմերով, եթե փոսայնությունը գերազանցում է 4 տոկոսը, այն արդեն ենթակա չէ սպասարկման։ Չսպասարկվող ճանապարհը, սակայն, երկու մարզերի բնակիչների համար իր նշանակությունը չի փոխում։
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի խիստ անհրաժեշտությունը վարորդները զգում են հատկապես ձմռանը, երբ այն դառնում է այլընտրանք Գյումրի-Երևան ճանապարհին։ Գյումրի-Արմավիրով են հիմնականում երթևեկում ծանրաքաշ մեքենաները։
Գյումրի-Արմավիր և Գյումրի-Երևան ճանապարհներն իրար կապող հատվածը՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Գուսանագյուղ, մոտ 15 տարի առաջ է ասֆալտապատվել, նույն հատվածում հիմա ասֆալտաշերտի կտոր չի մնացել։ Թարմ ասֆալտն հիմա Ղարիբջանյան գյուղի հատվածում մոտ 2,5 կմ երկարության ճանապարհին է, անցած տարի է հիմնանորոգվել, իսկ որպես շարունակություն՝ նախատեսվում է մոտ 14,5 և մոտ 15 կմ երկարության 2 ճանապարհահատվածներ նորոգել այս տարի։
«Դա Արագածոտնի մարզից մինչ Շիրակի մարզի Բագրավանի և Սարակապից մինչև Գուսանագյուղի խաչմերուկն է։ Այսինքն՝ մեր մարզն ընդգրկող հատվածն ամբողջությամբ կհիմնանորոգվի։ Մրցույթից հետո տեսնեն, թե ինչքան ֆինանսական միջոցներ կպահանջվի և այդքան ֆինանսական միջոցներ կան, ուրեմն ճանապարհը անպայման այս տարի կհիմնանորոգվի»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Վարչության պետը նաև նշում է, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն հայտարարել է շինկազմակերպության ընտրության մրցույթ, որը կանցկացվի մայիսի 10-ին։ Իսկ մրցութային գործընթացից հետո դեռ հստակեցումներ են արվելու ֆինանսավորման չափի վերաբերյալ, ինչից էլ կախված է շինարարության մեկնարկի ժամկետը։
Մրցութային գործընթացում նախապատվություն է տրվում այն շինընկերությանը, որը հիմնանորոգման ցածր գին է առաջարկում։ Նաև հայտնի է, որ շինանյութի գնի թանկացում է տեղի ունեցել, որից դժգոհում են այն շինկազմակերպությունները, որոնք իրականացնում են ոչ միայն ճանապարհաշինական աշխատանքներ։
Ճանապարհն ընդգրկվել է 2022 թվականի կապիտալ ծախսերի ծրագրում, և եթե շինկազմակերպության մրցույթը կայանա, եթե ֆինանսավորման չափը ճշտվի, նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել։
14:00 08.04.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է […] ...
13:53 08.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Բարբարա Ժվոկելյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սլովենական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը: ...
13:51 08.04.2025
Վրաստանում արգելվելու է կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը առանց իշխանությունների հավանությանՎրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և քաղաքական կուսակցությունների՝ արտերկրից դրամաշնորհներ և ֆինանսավորում ստանալու մասին, լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Երբ քաղաքական գործիչը դրսից փող է ստանում, վտանգ կա, որ նա կգործի օտար պետության շահերից ելնելով»,- պարզաբանել է նա։ Գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը դրսից, սակայն կա դրույթ, […] ...
13:37 08.04.2025
Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանըԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...
13:23 08.04.2025
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...
13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել էԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...