12:40 06.05.2022
Հիվանդների մեծ մասը մահացել է Հարավարևելյան Ասիայում: Բժիշկներն ասում են նաև, որ ամենից հաճախ տղամարդիկ են մահանում։
2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի հետևանքով, այսպես կոչված ավելորդ մահերի թիվը հասել է մոտ 14,9 միլիոնի, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Մահվան դեպքերը, որոնք անուղղակիորեն կապված են եղել COVID-19-ի հետ, պայմանավորված են եղել առողջական այլ խնդիրներով, քանի որ համավարակի պատճառով մարդկանց համար հասանելի չեն եղել կանխարգելման և բուժման առողջապահական համակարգերը:
«Այս հիասթափեցնող տվյալները մատնանշում են ոչ միայն համաճարակի ազդեցությանը, այլև բոլոր երկրների՝ առողջապահական համակարգերում ավելի ճկուն ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որոնք կարող են աջակցել հիմնական առողջապահական ծառայություններին ճգնաժամի ժամանակ», – ասաց ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Ավելորդ մահերի զգալի մասը (84%) գրանցվել է Հարավարևելյան Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում: Միջին եկամուտ ունեցող երկրներին բաժին է ընկնում մահացությունների 81%-ը, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ 53%-ը և միջին եկամուտներից բարձր մակարդակ ունեցող երկրներին՝ 28%-ը: Մահացածների ընդհանուր թվից 57%-ը եղել են տղամարդիկ, 43%-ը՝ կանայք։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 515 599 638 դեպք։ Նրանցից ապաքինվել է 470 327 680-ը, մահացել՝ 6 270 933-ը։
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...