12:03 05.05.2022
Twitter-ին սպասվում է օգտատերերի նվազում՝ հնարավոր նորարարության պատճառով, մասնավորապես, թե այն սկսի գումար գանձել ընկերություններից և պետական կառույցներից։ Այս մասին ասել է սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը Lenta.ru-ի հետ զրույցում։ Փորձագետի խոսքով՝ սմարթֆոնների օգտագործման տասնամյակը մարդկանց սովորեցրել է վճարել որոշ ծառայությունների համար, սակայն ոչ բոլորն են պատրաստ գումար ծախսել սոցիալական ցանցերում, որոնցից սովոր են անվճար օգտվել։ Twitter-ը գնած Իլոն Մասկի որոշումը՝ այն վճարովի դարձնել պետական մարմինների և բիզնեսների համար, կարող է ամենահաջողը չլինել։
Որպես կանոն, նման քայլերը հանգեցնում են նրան, որ քաղաքական գործիչները և ընդհանրապես օգտատերերը սկսում են լքել կայքը։
«Հավանաբար Մասկը որոշակի հետազոտություն է արել և եկել այն եզրակացության, որ օգտատերերը պատրաստ են վճարել: Բայց ընդհանուր առմամբ, ցանկացած վճարի ներդրումը, չնայած նրան, որ կան այլընտրանքային ծառայություններ, որոնք անվճար են աշխատում, հանգեցնում է նրան, որ օգտատերերը հեռանում են։ Պատմականորեն, դուք կարող եք հիշել, թե ինչպես 2008 թվականին Odnoklassniki-ն Ռունետի առաջատարն էր լսարանի քանակով, և առաջ անցնելով VKontakte-ից, ինչ-որ պահի, իբր սպամի և բոտերի դեմ պայքարելու համար, ներմուծեց վճարովի գրանցում, որից հետո օգտվողները սկսեցին ակտիվորեն գրանցվել VKontakte-ում: Դրանից հետո Odnoklassniki-ն չեղյալ հայտարարեց գրանցման վճարը, բայց արդեն ուշ էր․ VKontakte-ն դարձավ թիվ մեկ սոցիալական ցանցը։ Կարելի է ենթադրել, որ նույն պատմությունը տեղի կունենա այստեղ, և օգտատերերը կանցնեն այլ հարթակներ»,- ասել է Վլադիմիր Զիկովը։
Մասկը խոստացել է միկրոբլոգի ծառայությունն անվճար պահել շարքային օգտատերերի համար։ ։
«Գաղտնիք չէ, որ հայտնի դեմքերը շատ են սիրում Twitter-ը, օգտատերերը հետևում են նրանց այնտեղ: Պատմականորեն, նույնիսկ եթե նայենք Ռուսաստանին, մենք հասկանում ենք, որ դա կլինի օգտվողների 30 տոկոսից ոչ ավելին: Կարելի է ենթադրել, որ նրանք գնալու են Telegram։ Դա հիանալի նվեր կլինի մեսենջերը ստեղծող Պավել Դուրովի համար: Նա պետք է օգտագործողներին տեղեկացնի, որ իր կայքը անվճար է»,- պարզաբանել է նա։
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...