17:42 04.05.2022
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում, ԱՄՆ-ում մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Նիստի ավարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ստորագրել են արդարադատության ոլորտին վերաբերվող երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հանդես են եկել նաև հետևյալ համատեղ հայտարարությամբ.
Ս. թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վաշինգտոնում մեկնարկել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի ընթացիկ մակարդակը և քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման ներուժը։ Հայաստանյան պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ: Ամերիկյան կողմից նիստին մասնակցում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը և պետքարտուղարության ու պաշտպանության դեպարտամենտի մի շարք պաշտոնյաներ։ Ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և բարեկեցության երկուստեք խթանումը.
Փոխպետքարտուղար Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր գործուն աջակցությունն ու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ կառուցելու ժողովրդավարական ու տնտեսական հասանելի և արձագանքող հաստատություններ, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները և ապահովում՝ ավելի լավ կառավարում ու ավելի մեծ բարեկեցություն։ Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները նաև քննարկել են դատական անկողմնակալության և խոսքի ազատության ամրապնդման հետ կապված հարցերը։ Տնտեսական ոլորտում երկուստեք բարեկեցության խթանմանն ուղղված կառուցակարգերի դիտարկումը նույնպես քննարկման առանցքային թեմաներից մեկն է եղել, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում և երկկողմ առևտրի ու ներդրումների խորացումն ու խթանումն աշխատուժի զարգացման միջոցով։
Դեպի անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում.
Պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցերը և փոխգործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական և խաղաղապահության ասպարեզներում։ Պատվիրակությունները կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ և անդրադարձել ԱՄՆ դերակատարմանը որպես Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ միջազգային հանրությունից։
Շոշափելի արդյունքների դիտարկում.
Նախարար Միրզոյանն ու հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակությունն ստորագրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր միջուկային համագործակցության վերաբերյալ, որի միջոցով մեր կառավարությունները կկարողանան ավելի ամուր կապեր ձևավորել երկու երկրների միջուկային փորձագետների, արդյունաբերությունների ու հետազոտողների միջև։
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...