Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի դիվանագետները քննարկել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի դիվանագետները քննարկել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

16:59 04.05.2022

Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հարցերով Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դեոկը չորեքշաբթի հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի գործընկերների հետ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, կողմերը դատապարտել են արձակումը և կոչ արել ԿԺԴՀ-ին վերադառնալ երկխոսության ուղի` հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովը։

Նո Գյու Դոկը բանակցություններ է վարել ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Քիմի և Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և օվկիանոսի հարցերով դեպարտամենտի տնօրեն Տակեհիրո Ֆունակոշիի հետ։

«Կողմերը դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Կորեական թերակղզու, այլև ողջ միջազգային հանրության համար, ինչպես նաև անկեղծորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր: Հյուսիսային Կորեային կոչ են արել անհապաղ դադարեցնել լարվածությունը մեծացնող գործողությունները և որքան հնարավոր է շուտ վերադառնալ երկխոսության և դիվանագիտության ուղի»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիվանագետները պայմանավորվել են շարունակել վերահսկել ԿԺԴՀ-ի գործողությունները և լինել սերտ կապի մեջ, ինչպես նաև ընդհանուր միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

11:37 27.11.2024

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը […] ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

BACK_TO_TOP