Սննդաբանը թվարկել է օրգանիզմը բեռնաթափելու տարբերակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Սննդաբանը թվարկել է օրգանիզմը բեռնաթափելու տարբերակներ

18:17 08.05.2022

Հագեցած կերուխումից հետո  ճիշտ կազմակերպված բեռնաթափման օրը կօգնի ձերբազատվել ծանրության զգացումից: Արձակուրդներից հետո օրգանիզմը բեռնաթափելու ուղիները թվարկել է սննդաբան Եվա Շիշովան՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով՝ տոնական խնջույքի ժամանակ շատ ուտելը կարող է հանգեցնել հոգնածության, վատ քնի և էներգիայի պակասի։ «Դուք կարող եք վերականգնել նորմալ առողջությունը, եթե կազմակերպեք պատշաճ կազմակերպված պահքի օր: Դրա համար օրվա ընթացքում պետք է ուտել միայն սպիտակ և կանաչ բանջարեղեն և մրգեր։ Դուք կարող եք  ուտել  այս մթերքները ցանկացած քանակությամբ: Բացի դրանցից կարելի է խմել միայն ջուր և թեյ՝ առանց շաքարի և կաթի։ Սա հիանալի բեռնաթափման օր է լինելու, և մարդիկ սիրում են այն: Իրականում, դուք երբեք չեք կարողնա ուտել շատ սպիտակ և կանաչ բանջարեղեն մեկ օրում, բայց որքան էլ ուտեք՝ օրգանիզմին կմատակարարեք մեծ քանակությամբ բջջանյութ։ Սա կօգնի մաքրել օրգանիզմը, և նման բեռնաթափումից հետո հաջորդ օրը ուժերը կվերականգնվեն,  քանի որ այս ընթացքում մարսողությունը կհանգստանա»,- ասել է սննդաբանը։

Պահք պահելու մեկ այլ տարբերակ կարող է լինել ֆերմենտացված կաթնամթերքի օրը: Անհրաժեշտ է մեկուկես լիտր կեֆիը  բաժանել ամբողջ օրվա համար։Նրանք, ովքեր խնդիրներ չունեն աղեստամոքսային տրակտի հետ, կարող են ընտրել այս մեթոդը։ «Բայց նորից, եթե հանկարծ  զգաք որ գլուխը պտտվում է կամ ձեռքերը դողում են, իհարկե, պետք է ավելացնել սննդի չափաբաժինը և ծավալը։ Մենք բոլորս տարբեր ենք, և յուրաքանչյուր օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիականությունը տարբեր է. եթե մեծ քաշով և հասակով, ակտիվ մարդը հիմա լսի ինձ և օրվա ընթացքում խմի մեկուկես լիտր կեֆիր, ապա, բնականաբար, դա բավարար չի լինի նրա համար: Այստեղ ամեն ինչ անհատական ​​է», – բացատրել է Շիշովան:

«Հնդկաձավարը նույնպես օգտակար է օրգանիզմը բեռնաթափելու համար։ Դրա համար եփեք 300 գրամ չոր հնդկաձավար և կերեք այն օրվա ընթացքում»,- ասել է սննդաբանը։

Մասնագետը հիմնական սխալն անվանել է «չոր» պահքը՝ երբ մարդիկ ո՛չ ուտում են, ո՛չ խմում։ «Ինձ համար սա անհեթեթություն է՝ չուտելն ու չխմելը շատ վնասակար է օրգանիզմի համար»,- ընդգծել է սննդաբանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP