Սիրիայի ժողովրդական ուժերը մտել են Աֆրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Սիրիայի ժողովրդական ուժերը մտել են Աֆրին

11:43 21.02.2018

Սիրիայի ժողովրդական ուժերի զինյալները փետրվարի 20-ի երեկոյան Աֆրին քաղաք են հասել, հայտնում է Euronews-ը։

«Մենք եկել ենք Աֆրին քաղաք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք մեր եղբայրներին։ Մենք հիմա գտնվում ենք Աֆրինի սրտում, ինչպես տեսնում եք, այստեղ գրված է՝ «Բարի գալուստ Աֆրին քաղաք»։ Մենք եկել ենք այդտեղ, մենք շատ ենք, և մենք այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չեռ չենք վռնդել այստեղից թուրք գրոհայիններին»,- ասել է սիրիական ջոկատների հրամանատարներից մեկը։

Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց կողմից հասցված հարվածների արդյունքում Սիրիացի զինյալները ետ են քաշվել և այլևս չեն շարժվում դեպի Աֆրին, սակայն, դեպքի վայրից տեսանյութ է հայտնվել համացանցում, որտեղ սիրիացի զինյալներն Աֆրինում ողջունում են միմյանց՝ սիրիական դրոշներ ծածանելով։

Հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին Աֆրինում՝ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Դրանք ուղղված են այստեղ ամրացած քրդական ջոկատների դեմ։ ԱՄՆ կողմից աջակցություն ստացող քրդերին Թւրքիան ահաբեկիչ է համարում։

Ավելի վաղ, SHANTNEWS-ը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մոտ օրերս շրջափակել Աֆրինի կենտրոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP