23:36 08.05.2022
Խումհարը հաղթահարելու 6 արդյունավետ խմիչք է նշել սննդաբան Մարիա Բակուտինան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ամենաարդյունավետ ըմպելիքներից մի քանիսը, որոնք օգնում են հաղթահարել խումհարը, հանքային ջուրն է, մրգային ըմպելիքը և թունդ սև թեյը։ Նաև խումհարի ախտանիշները կթեթևացնի վարսակի թուրմը։ Դրա պատրաստման համար սննդաբանը խորհուրդ է տվել վերցնել մեկ ճաշի գդալ վարսակ, մեկ լիտր ջրի հետ եռացնել 30 րոպե և թողնել տասը ժամ։ Բակուտինան ընդգծել է, որ թուրմ կարելի է ընդունել օրական երկու-երեք անգամ ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ։
Սննդաբանը նշել է, որ կաղամբի թթուն ու մեղրի լուծույթը ևս (մեկ կամ երկու թեյի գդալ մեղրը խառնած մեկ ճաշի գդալ տաք ջրի հետ) կօգնեն օրգանիզմից հեռացնել տոքսինները։ «Լուծույթն ունի ընդհանուր ամրացնող հատկություն, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր»,- պարզաբանել է բժիշկը։
Ֆերմենտացված կաթնամթերքը, ինչպիսիք են կեֆիրը կամ ցածր յուղայնությամբ մածունը, կբարելավեն մարսողական համակարգը, իսկ հավի արգանակը կամ ապուրը կօգնեն վերականգնել աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Բացի այդ, մասնագետը հիշեցրել է սորբենտների (էնտերոսգել, պոլիսորբ, ակտիվացված ածուխի) օգտագործման մասին, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսինները:
Բժիշկը նկատել է, որ ծանր թունավորման դեպքում հիմնական խորհուրդն է բժիշկ կանչել կամ դիմել կլինիկա՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում՝ ընդունել դետոքսիկացիոն կաթիլներ։
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...