12:00 02.05.2022
Հունգարիան վետո կդնի ԵՄ ցանկացած նախաձեռնության վրա, որը կարող է հանգեցնել ռուսական էներգակիրների ներմուծման սահմանափակումների, հայտարարել է կառավարության խոսնակ Գերգելի Գուլյաշը HirTV-ի եթերում։ «Մենք հստակ հասկացրել ենք, որ երբեք չենք աջակցի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգմանը էներգետիկ ոլորտում»,-ասել է նա՝ նշելով նաև, որ Եվրամիությունը չի ընդունել որևէ պատժամիջոց, որը անհնարին է դարձնում ռուսական գազի դիմաց վճարումը ռուբլով, և որ դա կարգավորվում է պետությունների և ընկերությունների միջև քաղաքացիական իրավունքի համաձայնագրով:
«Բացի Հունգարիայից, ևս ինը եվրոպական երկրներ գնում են ռուսական գազ և նավթ, մինչդեռ նրանց ղեկավարները չեն ցանկանում ազնվորեն խոսել այդ մասին իրենց ժողովրդի հետ», – ասել է կառավարության խոսնակը:
Անցյալ շաբաթ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն խոսել է այն մասին, որ ռուսական գազ ներկրող եվրոպական որոշ ընկերություններ արդեն համաձայնել են Մոսկվայի առաջարկած վճարման սխեմային, բայց չեն խոստովանում դա և արևմտյան լրատվամիջոցների օգնությամբ ստեր են տարածում:
Ապրիլի սկզբին վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես հայտարարել էր գազի դիմաց ռուբլով վճարելու պատրաստակամության մասին։ Բացի այդ, պարզվել է, որ նա զենք է մատակարարում Կիևին։ Այդ պատճառով Հունգարիայի նախագահը հայտնվել է ուկրաինական տխրահռչակ «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում։
Ուկրաինայի ապառազմականացման նպատակով ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա։ Շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին։ Եվրոպայում ավելի բարձր են հնչել ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու կոչերը։
Այս պայմաններում ապրիլի 1-ից Ռուսաստանը գազի դիմաց վճարումներ է ընդունում միայն ռուբլով։ Ներմուծողը պետք է Գազպրոմբանկում բացի հատուկ հաշիվ, որին գումար կփոխանցի պայմանագրում նշված արժույթով, բանկը կվաճառի այդ արժույթը մոսկովյան բորսայում և ռուբլով կվճարի գազի գնորդի հաշվին։
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...