14:14 31.07.2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները հանդես էին եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որը հանդես է եկել պարզաբանմամբ:
Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.
1. «Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Այս հարցի կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել անազատության մեջ պահվող և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին համապատասխան մատչելի պայմանների ստեղծման գործընթացին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են բժշկական նշանակության անհրաժեշտ սարքավորումները:
Ինչ վերաբերում է սանհանգույցների խնդրին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և այլ քրեակատարողական հիմնարկների խցերում մշտապես կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ խոնավության պատճառ հանդիսացող արտաքին և ներքին կոյուղու համակարգի կապիտալ շինարարության աշխատանքները սկսվել են 29.05.2018 թվականից, և նախատեսվում են ավարտին հասցնել սույն թվականի սեպտեմբեր ամսին:
Դրանից բացի՝ 25.06.2018 թվականին ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների և էլեկտրական ենթակայանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որտեղ ընդգրկվել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցների հարմարեցումը:
2. «Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների տարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ միշտ կատարվել են և ներկայումս էլ կատարվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, վերջին ամիսներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել քրեական պատիժների համակարգի աշխատանքի վերաիմաստավորման, քրեակատարողական ոլորտի քաղաքականության նոր ուղղությունների մշակման, քրեակատարողական համակարգի գործունեությունը կարգավորուղ օրենսդրության արդիականացման և գործնական պատշաճ կիրառման ուղղությամբ: Մասնավորապես կատարվել են հետևյալ աշխատանքները․
1.1 ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին ընդունվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 204-Ն որոշումը, որի համաձայն՝ առողջապահական ծառայությունն առանձնացվում է և ստեղծվում է քրեակատարողական ծառայությունից անկախ մասնագիտական կառույց:
1.2 Քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Իրականացվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:
1.3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:
1.4 Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Վերոհիշյալ օրենսդրական փաթեթով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վարությում արդեն իսկ ուսումնասիրվում է 21 դատապարտյալի գործ, որոնց պայամանական վաղաժամկետ ազատման իրավունքը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:
1.5 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Ներման մասին» ՀՕ- 149-Ն ՀՀ օրենքի հիման վրա, մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և ապահովվել է ներման ինստիտուտի նոր համակարգի գործնական կիրառությունը: Օրենքն ընդունվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացվել է 147 խնդրագիր, որից 82-ը արդեն ուղարկվել են ՀՀ կառավարություն»
1.6 ՀՀ ԱՆ կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ:
1.7 Կատարվել են բազմաթիվ կադրային փոփոխություններ: Իրականացվում են կադրերի վերապատրաստման աշխատանքներ:
3. «Թավշյա հեղափոխությունից հետո արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում խմբի գործունեությունը»:
Նախ պարզ չէ, թե ինչպես կարող է ՀՀ արդարադատության նախարարությունը խոչընդոտել իրեն աջակցելու համար նախատեսված, իր իսկ կողմից ձևավորված հասարարակական դիտորդական խմբի գործունեությանը:
Իսկ եթե խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտք գործելուն, ապա հայտնում ենք, որ Դիտորդների խմբի կողմից անարգել մուտքի և ելքի իրավունքը նույնացվում է անարգել տեսակցություններ ունենալու իրավունքի հետ:
Հարցի վերաբերյալ բազմիցս պարզաբանվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը Հասարակական դիտորդների խմբին ընձեռում է միայն պատիժ կատարող հիմնարկ անարգել մուտքի և ելքի իրավունք, և այդ իրավունքը ամբողջովին չի նույնացվում տեսակցություններ տրամադրելու իրավունքի հետ:
Դրանից բացի՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն. «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:
Վերոնշյալ հոդվածից բխում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը իրավունք ունի արգելել կալանավորված կամ ձերբակալված անձի հետ Հասարակական դիտորդների խմբի անդամի տեսակցությունը՝ ելնելով քննության շահերից:
Ուստի, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության վրա արգելանքը տարածվում է նաև Հասարակական դիտորդների խմբի նկատմամբ, և իրավաչափ չէ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի և ելքի իրավունքից ենթադրել ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք:
Միաժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով կարգավորվում են նաև կալանավորված անձանց տեսակցելու հետ կապված հարաբերություններ: Օրենսդրական փաթեթը տեղադրված է /e-draft.am/ կայքում, սակայն դիտորդական խմբի կողմից որևէ առաջարկություն չի ստացվել:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...