22:44 29.04.2022
Մինչև 2070 թվականը Երկրի վրա կլիմայի փոփոխության պատճառով կարող են հայտնվել մարդկանց համար վտանգավոր հազարավոր նոր վիրուսներ: Նման ճակատագիր մարդկության համար կանխատեսել են ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ, որոնցից հատվածներ մեջբերում է Associated Press-ը։
Կենսաբաններն ուսումնասիրել են երեք հազար տեսակի կաթնասունների միգրացիան և վիրուսների փոխանակումը, եթե առաջիկա 50 տարում գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա երկու աստիճանով:
Գիտնականները պարզաբանել են, որ ոչ բոլոր վիրուսները կարող են հանգեցնել նույն մասշտաբի համաճարակների, ինչ COVID-19-ը, սակայն կենդանիների միջտեսակային հիվանդությունների թիվը մեծացնում է դրանցից մարդկանց փոխանցման վտանգը։ Կլիմայագետներն ու վարակաբանները համաձայնել են, որ գլոբալ տաքացումը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար: Ըստ Ջարոն Բրաունի՝ Grassroots Global Justice Alliance կլիմայի փոփոխությունների դիտարկման ասոցիացիայի ղեկավարի, Աֆրիկայում և Ասիայում մարդիկ ամենաշատը կտուժեն մահացու հիվանդություններից: Երկու տարածաշրջաններում էլ, ըստ փորձագետի, մի քանի տասնամյակ շարունակ եղել են ՄԻԱՎ-ի, Էբոլայի և այլ լուրջ հիվանդությունների օջախներ։
Որոշ երկրներում գլոբալ տաքացման պատճառով մահացու հիվանդություններն արդեն հաճախակիացել են։ Օրինակ, Ավստրալիայում բռնկվել է ճապոնական էնցեֆալիտը: Համաճարակը ընդգրկել է չորս նահանգ՝ Քվինսլենդը, Նոր Հարավային Ուելսը, Վիկտորիան և Հարավային Ավստրալիան: Գրեթե ամբողջ երկրի կլիմային բնորոշ չէ արևադարձային հիվանդության տարածումը, այնպես որ իշխանությունները և բնակչությունը պատրաստ չէին այդ հիվանդության տարածմանը:
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...