Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսով նվազման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսով նվազման

08:42 29.04.2022

Կլիմայի փոփոխությունը, որը համարվում է մարդկության ամենաթանկ, ծախսատար գլոբալ խնդիրներից մեկը, մինչև 2050 թվականը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսի կորստի: Այս մասին հայտնել  է Reuters-ը՝ հղում անելով S&P Global մեդիա հոլդինգի ուսումնասիրությանը։

Աշխարհի տարբեր ծայրերում ծովի մակարդակի բարձրացումից, շոգերից, երաշտից և փոթորիկներից վնասը կլինի անհամաչափ. դրանցից առավել կտուժեն աղքատ երկրները: Եթե ​​կառավարությունները չշարժվեն դեպի կլիմայի փոփոխության մեղմացման նպատակները, ապա միջին կամ միջինից ցածր ՀՆԱ ունեցող երկրների համար տնտեսական վնասը կլինի միջինը 3,6 անգամ ավելի, քան նրանց մոտ, ում ՀՆԱ-ի ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է:

Բնական աղետների և դրանց հետևանքների պատճառով կտուժեն հասարակածին մոտ գտնվող փոքր կղզիները, ինչպես նաև՝ գյուղատնտեսությունից կախված պետությունները։ Արդյունքում, Հարավային Ասիայի երկրները վտանգված են կորցնել իրենց ՀՆԱ-ի 10-18 տոկոսը: Բացի այդ, զգալի կորուստներ կունենան Կենտրոնական Ասիան, Արևելյան Ասիան, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները։ Հյուսիսային Ամերիկայի համար վնասը, ըստ վերլուծաբանների, կլինի 3 անգամ ավելի քիչ, իսկ Եվրոպայի՝ կլիմայական փոփոխություններից ամենաքիչ կախված տարածաշրջանի համար՝ 10 անգամ քիչ:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ վերջին 50 տարիների ընթացքում միջին հաշվով աշխարհում ամեն օր աղետներ են տեղի ունենում՝ կապված եղանակի, կլիմայի կամ ջրի հետ։ Արդյունքում ամեն օր մահանում է մոտ 115 մարդ, կորում՝ ավելի քան 202 միլիոն դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP