21:15 28.04.2022
Ամերիկյան CBS հեռուստաալիքն առաջին անգամ հրապարակել է մի տեսանյութ, որը, ըստ տեղեկությունների, պատկերում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից առաջ ԱՄՆ-ում նկարահանված ահաբեկիչներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կադրերը բրիտանական ոստիկանությունը ստացել է Անգլիայում սեպտեմբերի 11-ի հարձակումներից մոտ երկու շաբաթ անց, սակայն այս ամբողջ ընթացքում չեն հրապարակվել։ Տեսանյութում երևում են ահաբեկիչները՝Նավաֆ ալ-Հազմին և Խալիդ ալ-Միհարին, հենց այն ահաբեկիչնեը, ովքեր առևանգել են Նյու Յորքի երկվորյակ աշտարակների ուղղությամբ թռչող ինքնաթիռները: Տեսանութում նրանք մի երեկույթի են մասնակցում 2000թ. Սան Դիեգոյում:
Ըստ հեռուստաալիքի՝ տեսանյութում երևում է նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացի Օմար ալ-Բայումին, ով կասկածվում է ահաբեկչությունների կազմակերպման մեջ: Հրապարակված նյութերը տեղ են գտել այն ապացույցներում, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 11-ի դեպքերից երկու շաբաթ անց ալ-Բայումիի կալանավորման ընթացքում։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։
Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կատարելով իր նախընտրական խոստումներից մեկը, հանձնարարեց Արդարադատության նախարարությանը և ներգրավված այլ գերատեսչություններին վերանայել փաստաթղթերի փաթեթը և հրապարակել գաղտնազերծված տեղեկությունները վեց ամսվա ընթացքում: .Շուտով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն իր կայքում հրապարակեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ Բայդենի հրամանով գաղտնազերծված փաստաթղթերից առաջինը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռ մխրճվել է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք։ Ահաբեկիչների կողմից վերահսկվող ևս մեկ ինքնաթիռ մխրճվել է Վաշինգտոնում պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թև։ Չորրորդ մարդատար ինքնաթիռը, որը նույնպես առևանգել էին ահաբեկիչները, ընկել և կործանվել է Փիթսբուրգ քաղաքի մոտ (Փենսիլվանիա): Ըստ պաշտոնական տվյալների՝ Նյու Յորքում մահացել է 2749 մարդ, Վաշինգտոնում՝ 189, Փենսիլվանիայում՝ 44։
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...