«Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում է անցկացվել Վայոց ձորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

«Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում է անցկացվել Վայոց ձորում

19:55 28.04.2022

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական հանդիպում-քննարկում:

Քննարկումը նախաձեռնել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է քննարկման մասնակիցներին, կարևորելով պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, իր խոսքում առանձնապես նշել է

«Պատմական հուշարձանների եզակի նմուշների առատության հավաստումն է հանրորեն ընդունված այն խոսքը, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Վայոց ձորի մարզում հաշվել ենք շուրջ 1400 պատմամշակութային հուշարձաններ։ Մեր պատմության խոսուն վկաների պահպանման և սերունդներին փոխանցելու պարտականության ճանապարհին անշուշտ կհանդիպենք բազմաթիվ դժվարությունների, որոնց հաղթահարելը կպահանջի մեծագույն ջանքեր։ Սակայն մենք ունենք բավարար ներուժ, որի ընդգրկմամբ հնարավոր կլինի իրականացնել նախատեսվող ծրագրերը․․․»:

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը համառոտ ներկայացրել է մարզի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ժամանակագրությունն ու բազմազանությունը:

Այնուհետ զեկույցներով հանդես են եկել  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավաբան Սյուզի Սաֆարյանը և հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակյանը՝ ներկայացնելով հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները և իրավական կարգավորումները:

Պատմամշակութային հուշարձանների տարածքների և պահպանության գոտիների պահպանմանն ուղղված համայնքների կողմից իրականացվելիք միջոցառումների մասին զեկուցումով է հանդես եկել ՊՈԱԿ-ի ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը:

Մարզի մշակութային հաստատությունների՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի (տնօրեն՝ Կարեն Ազատյան) և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայություն (ծառայության պետ՝ Տիգրան Հովհաննիսյան) ղեկավարների, համայնքների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին պատասխանել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Հուշարձանների տարածքների և եկեղեցիների նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկություններով հանդես են եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:

Միջոցառումն ավարտվել է Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգու տարածքում կանգնեցված մ.թ.ա. 3-րդ-ից 2-րդ հազարամյակների մշակութային նմուշ հանդիսացող «Ցլակերպ վիշապաքար»-ի մասին տեղեկատվական ցուցանակի տեղադրմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP