21:00 28.04.2022
Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման լայնածավալ շինարարությունը մարտ ամսից վերսկսվել է։ 7 հեկտար տարածքում արդեն երկու ամիս է շինարարությունն ընթանում է ամբողջ ծավալով։ Հարթեցումից, ամբողջ տարածքը աղբի հսկայական շերտից մաքրելուց հետո տարվում են ներքին ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: Տարածքում կառուցում են ջրհորներ և պոմպակայան: Ամբողջ այգին կունենա նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգեր:
Հնարավորինս կպահպանվեն այգում եղած ծառատեսակները, շինարարության ավարտից հետո կտնկվեն նոր թփեր ու էկզոտիկ ծառեր: Այգին կունենա առանձնացված գոտիներ երեխաների, մեծահասակաների, արհեստով, արվեստով, այգեգործությամբ ու սպորտով զբաղվողների համար:
Հանգստի գոտիները կունենան տաղավարներ, խաղահրապարակներ, որոնք իրար կմիանան հնի և նորի համադրությամբ՝ ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորի հետ մեկտեղ կվերականգնեն այգու հին ու հայտնի բեմահարթակը, ինչպես նաև մուտքի կամարները:
«Գաղափարապես երբ նայում ենք, այգու անունը ընկերության այգի է նշանակում, և դուք տեսնում եք ինչ ենք պլանավորել, դրա մեջ ընդգրկված է մեր ամենամեծ առավելությունը, որ մենք հայկական այգի ունենք, որի մեջ ընդգրկված է և՛ ռուսականը, և՛ ֆրանսիականը, և՛ ուկրաինականը, և՛ ամերիկականը։ Տարբեր ազգերի ու տարբեր երկրների փորձը մենք ներդրել ենք»,- նշում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության » բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Գործարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ այգին մեկ տարի անց կդառնա գյումրեցիների ու քաղաքի հյուրերի համար ամենասիրելի վայրերից մեկը: Պատմական-ճարտարապետական ժառանգությամբ հարուստ քաղաք նաև այգին տեսնելու համար են զբոսաշրջիկներն այցելելու:
Այգին կունենա 10 հազար քառակուսի մետր ճեմուղի, մի մասը պատված կլինի տրավերտինով, գլաքարերով ու անգամ սոճու փայտով: Նախատեսվում է այգու առաջին փուլի շինարարությունն ավարտել սեպտեմբերին։
Այս տարի շինարարությանը զուգահեռ այգում կտեղադրվեն ատրակցիոնները, կարուսելները, որոնք Գյումրի են բերվել դեռ 2-3 տարի առաջ: Բարեկամության այգու շինարարությունը գործարարին Գյումրի հաճախ այցելելու առիթ է տալիս։ Իսկ Գյումրիի հետ կապը երիտասարդ տարիներից է ստեղծվել, զինվորական ծառայության երկու տարիներն այս քաղաքում են անցել։
«Մենք ունենք շատ ծրագրեր Գյումրիում և Արցախում, որոնք շատ կարևոր են, մենք ունենք ընդհանուր ծրագրեր Դիլիջանում, Նոյեմբերիանում, Տաթևում, տարբեր մարզերում։ Այս կերպ փորձում ենք բալանսը պահել։ Գյումրին ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, ես իմ ծառայության մեկ ու կես տարիները անցկացրել եմ այստեղ»,-ասում է Ռուբեն Վարդանյանը։
Շինարարության նույն տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ։ Այս պահին աշխատանքների ընթացքին խանգարողը միայն այգու տարածքով անցնող բարձր լարման հոսանքի մալուխներն են, որոնց տեղափոխման հարցին ևս արագ լուծում կտրվի։ Ռուբեն Վարդանյանը նախատեսում է այս տարի «Վարպետներ» խորագրով փառատոնն անցկացնել «Բարեկամության» այգու հիմնանորոգված տարածքում։ Աշնանը փառատոնը այգում կմեկտեղի տարբեր ազգերի վարպետ ստեղծագործողներին:
13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել էԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...
13:02 08.04.2025
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...
12:52 08.04.2025
Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներԱպրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...
12:40 08.04.2025
Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդինՀամայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...
12:32 08.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու […] ...
12:24 08.04.2025
Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 9-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...