Աշխարհի 4 ազդեցիկ կանանց կյանքի պատմությունը մեկ սյուժեում․ Գյումրիի թատրոնում «Բոհեմ» ներկայացման առաջնախաղն էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Աշխարհի 4 ազդեցիկ կանանց կյանքի պատմությունը մեկ սյուժեում․ Գյումրիի թատրոնում «Բոհեմ» ներկայացման առաջնախաղն էր

18:42 28.04.2022

Գյումրիի դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում երեկ կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը, որի հիմքում չորս հայտնի կանանց՝ Կոկո Շանելի, Էդիտ Պիաֆի, Ֆրիդա Կալոյի և Մարիա Ցվետաևայի կյանքի պատմություններն են՝ զուգորդված փաստագրությամբ ու ֆանտազիայով։

Աշխարհահռչակ ազդեցիկ չորս կանայք են, որոնք ապրել են բոհեմական կյանքով ու հասել մեծ նվաճումների: Նրանք դարձան շատերի համար ֆենոմենալ կերպարներ, որոնց փառքը չի մարել երկրային կյանքն ավարտելուց հետո էլ: Երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան մեկտեղել է  իրարից շատ տարբեր ու, միևնույն ժամանակ, իրար շատ նման չորս կանանց կյանքի պատմությունը։

«Դա թերևս ամենահետաքրքիր ու ինչ-որ տեղ ամենաբարդ պրոցեսն է եղել։ Իրականում առաջին հայացքից է թվում, թե իրենք շատ տարբեր են ու մեկը մյուսի հետ կապվելու ոչինչ չունեն։ Երբ արդեն պիեսը պատրաստ էր, ամենավերջում հասկանում ես, որ չէ, իրականում իրենք շատ թելեր ունեն, որոնցով կարող էին իրար կապվել, ու դժվարը ոչ թե  բերել, իրենց հավաքելն էր մի տեղում, այլ ապացուցել ու համոզել, որ այո՛, նրանք կարող են լինել նույն տեղում, ինչը, ինձ թվում է՝ ներկայացման դեպքում ստացվել է»,- ասում է ներկայացման դրամատուրգ Մարիա Ակոպովան։

Բեմադրությունը երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանինն է, կանանց  կյանքի պատմություններով հանդիսատեսին ցույց է տալիս փառքի հակառակ կողմն ու վարագույրի հետևում մնացած անձնական դժբախտությունները:

«Ընդհանրապես մարդկությանն է ուղղված ներկայացումը, առաջին հերթին երիտասարդությանը, որպեսզի հասկանան, որ ոչինչ հեշտ չի տրվում, և այն կերպարներին, որոնց հաճախ երիտասարդները ուզում են իրենց  կարիերայի ընթացքում նմանվել, իրականում այդքան էլ հեշտ չէ, այդքան հեշտ փափուկ ընթացքի արդյունք չէ»,- ասում է ներկայացման ռեժիսոր Տաթև Ժաքյանը։

«Բոհեմ»-ի առանցքում  հայտնի ու աշխարհահռչակ կանանց բոհեմական կյանքի հակառակ կողմն է, որը  աշխարհի ազդեցիկ չորս կանայք թաքցրել են հասարակությունից և մշտապես ներկայացել են ուժեղ ու անպարտելի կերպարներով:

«Ռեժիսորը և դրամատուրգը  խոսում են մի  շարք կարևոր բաների մասին՝ որն է դա, երբ որ մարդիկ ունեն անձնական տառապանք, ցավ, վիշտ, բայց չեն ընկճվում, հակառակը՝ իրենց անձնական վիշտը դարձրել են իրենց ոգեշնչման աղբյուրը և կարողացել են ստեղծագործել»,- նշում է Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։

Հանուն կարիերայի, բոհեմական կանայք զոհել են նաև իրենց անձնական երջանկությունը, անգամ հրաժարվել իրենց երեխաներից։ «Բոհեմ»-ում նաև զուգահեռներ են մեր օրերում ապրող  կանանց բնավորության, հաջողությունների հասնելու ձգտումների ու այդ ճանապարհին ի հայտ եկած անսպասելի ու թաքնված խոչընդոտների միջև: Փաստագրական ներկայացման ուղերձը մեկն է՝ ապրել այնպես, որ  ստեղծածդ դառնա մնայուն արժեք, հիշվի  բոլոր ժամանակներում, իսկ այդ ճանապարհին առանցքից դուրս չհայտնվի անձնական կյանքն ու երջանկությունը:

Դրամատիկական թատրոնում առաջին անգամ  դերասանուհիները մարմնավորել են ոչ թե գրական կամ հնարած հերոսների, այլ մի ամբողջ դարաշրջան փառքով ապրած իրական կանանց: «Բոհեմ»-ն առաջիկայում կներկայացվի նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Իր փաստագրական-ֆանտաստիկ սյուժեով ու բեմադրական ոճով  կներկայանա նաև թատերական փառատոնների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

13:08 08.04.2025

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

12:52 08.04.2025

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

12:40 08.04.2025

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը

12:32 08.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու […] ...

Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 08.04.2025

Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

12:12 08.04.2025

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

Ապրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...

BACK_TO_TOP