Գիտնականները պարզել են մարդկային գենոտիպի ու համացանցային ագրեսիվության կապը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Գիտնականները պարզել են մարդկային գենոտիպի ու համացանցային ագրեսիվության կապը

23:27 28.04.2022

Դոնի պետական համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են գեների խմբերը և տեղեկատվության բովանդակությունից կախվածությունը ազդում օգտատերերի վարքագծի վրա համացանցում: Հետազոտությունը ցույց է տվել, թե գեների ինչ համակցություն է առաջանում ագրեսիվ օգտագործողների մոտ։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ամենաակտիվ օգտատերերը, ովքեր օգտագործում են ինտերնետը գնումների և զվարճանքի համար, ինչպես նաև նրանք, ովքեր հաճախ կոնֆլիկտներ են ունենում, ավելի քիչ են ազդվում տեղեկատվության բովանդակությունից:

Գիտնականները պարզել են, որ Ինտերնետում մարդու վարքի վրա ազդում է գենոտիպը և անկախ մտածողության մակարդակը: Դա մարդու կարողությունն է՝ հաղթահարելու տեղեկատվության համատեքստի ազդեցությունը իր հոգեկանի վրա:
«Մենք պարզեցինք, որ գեների որոշակի խմբերի համակցությամբ մարդիկ տոքսիկ վարքագիծ են դրսևորում համացանցում: Բացի այդ, պարզվեց, որ  անկախ մտածողության, ագրեսիվության և թշնամանքի բարձր մակարդակ ունեցող օգտատերերը նախընտրում են տեղեկատվական վարքագծի ավելի ակտիվ ձևեր»,- ասել է համալսարանի հոգեբանության, մանկավարժության և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Աբակումովան:

Տեղեկատվական վարքագծի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են հեղինակի հոգեախտորոշիչ մեթոդը և մոլեկուլային գենետիկական վերլուծության արդյունքները։ Հետազոտողները ուսումնասիրել են հմտությունների ձևավորման, վարքի կարգավորման, հուզական ռեակցիաների (ներառյալ ագրեսիվության և թշնամանքի) հետ կապված գեները, ինչպես նաև ինտերնետից կախվածության ծանրության աստիճանը:

Գիտնականները դիտարկել են տեղեկատվական վարքագծի մի քանի ռազմավարություններ և հայտնաբերել հիմնական բաղադրիչները (RC1, RC2, RC3), որոնք բնութագրում են օգտատիրոջ գործողությունները ցանցում։  Հաճախ ոչ թե մեկ ռազմավարությունը, այլ դրանց համակցությունը հանդես էր գալիս որպես գործունեության առաջատար տեսակ։

Ստացված տվյալները ցույց են տվել, որ RC1 բաղադրիչը միավորում է ցուցանիշները տեղեկատվական վարքագծի ակտիվ և կառուցողական ձևի մեջ: Այս խմբի հարցվողները հիմնականում նախընտրում են զվարճանք կամ օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն և հաճախ օգտագործում են առցանց տարածքը պրագմատիկ նպատակներով՝ գնումներ կատարելու և տեղեկատվության որոնման համար:
RC2 բաղադրիչը կարելի է բնութագրել որպես ակտիվ կործանարար: Նման օգտատերերը ցուցաբերում են ագրեսիա, ազգայնականության և ծայրահեղականության նշաններ, ինչպես նաև նախընտրում են պոռնոգրաֆիկ բովանդակություն։ Նրանք ակտիվորեն մասնակցում են «թեժ» թեմաների քննարկմանը և հրահրում ուրիշներին, պարզաբանել են գիտնականները։

RC3 բաղադրիչը կարելի է բնութագրել որպես տեղեկատվական վարքագծի պասիվ պայմանականորեն կառուցողական ձև, ասել են հետազոտողները: Նշված սանդղակների վրա բարձր միավորներ հավաքած հարցվողները համացանցն օգտագործում են հիմնականում պրագմատիկ նպատակներով՝ որպես տեղեկատվության աղբյուր, և ավելի շատ օգտագործում են բովանդակությունը, քան այն արտադրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

15:30 28.04.2025

Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը»  Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […] ...

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

15:26 28.04.2025

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերը՝ ժամը 00:00-ն»,-նշված է Պուտինի որոշման մեջ։  ...

Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

15:21 28.04.2025

Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

15:15 28.04.2025

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

Եվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

15:10 28.04.2025

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։   ...

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

15:05 28.04.2025

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...

BACK_TO_TOP