19:11 20.02.2018
ԵԱՀԿ միջնորդները նշում են, որ հնարավոր չէ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել, եթե երկու կողմերը չեն վստահում միմյանց։ Իսկ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է մասնավորապես հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ իրենց՝ Երևան վերադառնալու մտադրության մասին։ Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կենտրոնացել են երկու բանի վրա, այն է՝ մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացում և երկրորդը, ինչը շատ կարևոր է, հետաքննությունների մեխանիզմի ներդրում։ Մի մեխանիզմ, որը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է դեռևս 1995 թվականին ստորագրված պայմանագրով՝ եռակողմ՝ Արցախն է ստորագրել, Հայաստանը և Ադրբեջանը», – նշեց փոխնախարարը։
Այսքան տարի Ադրբեջանը չի կատարում իր այս պարտավորությունը։ Ահա թե ինչու անհնար է վստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։
Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
23:59 31.03.2025
Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 31.03.2025
Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա ԹրամփինԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...
23:54 31.03.2025
Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվինՉինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...
23:48 31.03.2025
Ընձառյուծների գիշերային զբոսանքըՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...
23:43 31.03.2025
Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքըԸնդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...
23:38 31.03.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...