Շիրակի մարզի բարձրլեռնային տարածքներում գարնանացանը նոր է սկսվել․ Ամասիայի հողերի մոտ 70%-ը ոռոգելի չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզի բարձրլեռնային տարածքներում գարնանացանը նոր է սկսվել․ Ամասիայի հողերի մոտ 70%-ը ոռոգելի չեն

19:06 28.04.2022

Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում հող մշակելու, հողից բերք ստանալու պայմանները խիստ նվազ են։ Գյուղը սահմանին շատ մոտ է, բայց սահմանամերձի կարգավիճակ չունի, արտոնություններ էլ, հետևաբար, չեն գործում։ Վարուցանք անելուց հետո բերքատվություն ապահովելու համար խիստ անհրաժեշտ ոռոգման ջրից զրկված է գյուղը, ցանում են անձրևի հույսով։

Ոռոգելի չեն, բայց մշակովի մոտ 600 հեկտար ցանքատարածք ունեն։ Արեգնադեմցիները ներկայացնում են, թե անցած տարվա  եղանակային պայմաններն ինչպես են ազդել բերքի վրա։

«Հիմա որ սերմը որ ցանում ենք, անցյալ տարվանն է, նվազ է՝ երաշտի տարի էր, անձրև չկար, ոռոգման ջրի հնարավորություն չկար»։

«Գարնանացանի աշխատանքները սկսվել են․ սերմացուի հարցն է, պարարտանյութը թանկ է, դիզվառելանյութը թանկ է, մարդիկ կան, որ իսկապես հնարավորություն չունեն ցանք անելու, շատ ցավալի է»,- ասում է Արեգնադեմ համայնքի վարչական ղեկավար Աշոտ Պողոսյանը։

 

Գարնանացան սերմացուի սուբսիդավորում չեղավ, անցած տարվա նվազ բերքից թե պահած սերմացու ունեն, դա են ցանում, կամ էլ ֆերմերային տնտեսություններից գնում են թանկով։ Թանկից էժանը չկա՝ այս մոտեցումը հողագործի մոտ չի աշխատում, քանի որ երաշխիք չունի, որ ստացած բերքը կփակի ծախսերը, երբ գյուղը չունի ոռոգման ջուր, հետն էլ կարկուտն ու երաշտը կարող են վնասել։ Թանկ ծախսերին այս տարի ավելացել է նաև պարարտանյութը, որի գինը նույնիսկ պետության սուբսիդավորումից հետո էլ գյուղացուն ձեռնտու չէ։

«Առաջ մեկ պարկի համար 9000 դրամ էինք վճարում, ներկրողները հիմա 21․000 են ասում։ Պիտի 12․000-ը վճարի գյուղացին՝ մեկ պարկի հաշվով, կրկնակի ավելի է, մարդիկ հնարավորություն չունեն վճարելու»,- նշում է համայնքի վարչական ղեկավարը։

 

Բազմամյա մշակաբույսերին ևս հողագործը պարարտանյութ է տալիս։ Անցած տարվա երաշտային պայմաններում Արեգնադեմում խոտ ու այլ անասնակեր չքաղեցին։ Վաճառվողն էլ թանկ էր, ստիպված անասնագլխաքանակն են կրճատել։

«Առաջ 10-12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեի, հմի 3 հատ է մնացել, խոտը թանկ էր՝ չառա»,- ասում է գյուղացին։

Սերմացուի, վառելիքի, պարարտանյութի թանկ լինելուց դժգոհ գյուղացին, ամեն դեպքում, հողն անմշակ չի թողնում, ասում է, թե հեկտարի փոխարեն գոնե կեսը կցանի, որ հացի ալյուրը քաղաքից չառնի, անասնակերն էլ՝ ուրիշ գյուղերից։

«Ճամփորդի գործն էլ Աստված գիտե, եթե եղանակը լավ եղավ, գոնե 1 հեկտարից 2 տոննա էլ ստանանք՝ լավ կլինի»։

 

 

Գյուղն ունի 84 տնտեսություն։ Մարտ ամսվա ձնառատ օրերին են ապավինում, հողագործն իր տարիների փորձով կանխատեսումներն ունի՝ ձյունը շատ է եկել, ուրեմն, բերքն էլ լավ կլինի։ Ամբողջ Ամասիայի տարածաշրջանի հողերի մոտ 70 տոկոսը ոռոգելի չեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

13:08 08.04.2025

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

12:52 08.04.2025

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

12:40 08.04.2025

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը

12:32 08.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու […] ...

Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 08.04.2025

Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

12:12 08.04.2025

Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին

Ապրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...

BACK_TO_TOP