20:28 20.02.2018
Հաճախ ասվում է, որ միջնորդները հասցեական հայտարարություններ չեն անում, որպես մեղավոր կողմ մատնացույց չեն անում Ադրբեջանին։ Եթե սահմանն անցնողին հասցեական պատասխան չեն տալիս, նա դա ընկալում է որպես իր գործողությունները շարունակելու թողտվություն։ Դրա ելքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսնում էին հետաքննության մեխանիզմների ներդրման մեջ։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Հետաքննության մեխանիզմ, որտեղ կա խումբ, որը արդեն ինչ-որ առումով անջատ է, և որը հետաքննելով կարող է մատնանշել։ Ահա թե ինչու Ադրբեջանը փորձում է ամեն գնով դրանից ձերբազատվել», – նշեց փոխնախարարը։
Հայաստանի նախագահը Մյունխենում հայտարարեց, որ որքան էլ Երևան վերադառնալու մտադրության մասին Ադրբեջանի ղեկավարի խոսքերը զառանցանք են, սակայն դրանց պետք է ադեկվատ պատասխան տալ։ Քոչարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի այս հորդորն ուղղված էր ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ ընդհանուր առմամբ Եվրոպային։
Եվրոպական երկրները, ըստ փոխնախարարի, տեսել են, թե ինչպես են ձևավորվում նացիստական շարժումները, և եվրոպացիների այս փորձը նրանց կարող է դրդել ադեկվատ պատասխանի։
«Շատ բաներում մենք տեսնում ենք նույնականացում՝ նացիստական առաջնորդի և այսօրվա մեր հարևանի միջև։ Այդ տեսակետից նախագահի կոչը հենց ուղղված էր եվրոպական երկրներին, որոնք պետք է ավելի հասցեագրված խոսեն։ Ի վերջո, բոլորը միջնորդ չեն, միջնորդները երեքն են», – նշեց Քոչարյանը։
Փոխնախարարի կարծիքով՝ Իլհամ Ալիևի խոսքերը, իհարկե, զառանցանք են, բայց շատ վտանգավոր։
Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
23:59 31.03.2025
Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 31.03.2025
Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա ԹրամփինԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...
23:54 31.03.2025
Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվինՉինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...
23:48 31.03.2025
Ընձառյուծների գիշերային զբոսանքըՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...
23:43 31.03.2025
Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքըԸնդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...
23:38 31.03.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...