Ինչպե՞ս փրկել մաշկը գարնանային արևից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ինչպե՞ս փրկել մաշկը գարնանային արևից

22:40 30.04.2022

Գարնան առաջին ճառագայթները  թեև հաճելիորեն կանչում են դուրս, սակայն դրանք շատ նենգ են, իսկ ոսկե արևայրուք ստանալու ցանկությունը կարող է լուրջ խնդիրների վերածվել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդաշարի ստուդիայում մաշկաբան, կոսմետոլոգ Նադեժդա Նաբատնիկովան պատմել է, թե ինչպես պաշտպանել մաշկը տարիքային բծերից և այլ անախորժություններից։

Մասնագետի խոսքով՝ շատ կանայք բախվում են պիգմենտացիայի խնդրին. Բանն այն է, որ երբ արևի լույսը դիպչում է մաշկին, մաշկի  իմունիտետը թուլանում է, առաջանում է արևայրուք։

«Արևայրուքը մարմնի պաշտպանական ռեակցիան է, ոչ թե էսթետիկ  մի բան, վտանգավոր է նաև գարնան արևը, ուստի պաշտպանության կարիք ունենք, Եթե ​​դուք չեք ապահովում մաշկի պաշտպանությունը, ապա մեծ է մելանոմայի և բազալիոմայի վտանգը. Նրանք  լինում են այն բաց տարածքներին, որտեղ սովորաբար ոչ ոք չի քսում արևապաշտպան քսուք՝ մասնավորապես ականջներին ու քթին»,- զգուշացնում է բժիշկը։

Արևի լույսի ներքո մաշկի բջիջները փոխվում են: Մաշկից հեռանում են կոլագենը, էլաստինը և հեղուկը։ Սա արագ ծերացնում է մաշկը։

«Հակատարիքային լավագույն միջոցը ֆիլտրով արևապաշտպան միջոցն է, որը խոչընդոտում է արևի բացասական ճառագայթների ներթափանցմանը»,- նշում է փորձագետը։

Մաշկի առողջության և գեղեցկության համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների. փետրվարի վերջից պետք է դադարեցնել բոլոր ագրեսիվ կոսմետիկ պրոցեդուրաները, ինչպիսիք են պիլինգը, լազերը և խոնավացնել մաշկը՝ օգտագործելով համապատասխան միջոցներ։ Առօրյա խնամքին պետք է ավելացնել տոնիկ և հանքային ջուր՝ լրացուցիչ խոնավություն ապահովելու, մաշկը թարմացնելու և հանքային տարրերով հագեցնելու համար: Մի մոռացեք գլխարկի և արևային ակնոցների մասին:

Արևապաշտպան քսուքը պետք է քսել տանից դուրս գալուց առաջ և թարմացնել երկու ժամը մեկ։ Եթե ​​հնարավոր չի եղել խուսափել տարիքային բծերից, ապա դրանցից կարող եք ազատվել միայն աշնանը՝ մեզոթերապիայի պրոցեդուրաների, պիլինգների կամ լազերի միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP