19:31 26.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագրի հիմնական խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ կրթություն:
Նշվել է, որ ծրագիրը մշակվել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթների ներկայացման համատեքստում կարևորվել է բուհերի կողմից որակյալ կրթության տրամադրումը, վերջիններիս՝ սահմանվելիք հստակ չափորոշիչներին համապատասխանեցումը և բուհական համակարգում առկա խնդիրների հետևողական լուծումը:
Անդրադարձ է կատարվել բուհերի լիցենզավորման, հավատարմագրման գործընթացներին, գերատեսչական բուհերի հետագա գործունեությանը, աշխատաշուկայի մասնագիտական պահանջներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստմանը, մասնագիտությունների նոր ամբողջական ցանկի մշակմանը վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Փաշինյանն առանձնակի կարևորել է կրթության որակի բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը և նշել, որ մարդն իր ստացած կրթության արդյունքում պետք է կարողանա հոգալ կարիքները:
«Մարդուն պետք է մանկությունից օժտել գիտելիքով, հմտություններով, որպեսզի նա կարողանա սեփական երկրում կառուցել արժանապատիվ կյանք: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով բուհերի զարգացման միջոցառումների հստակ ծրագիր ունենալը, որը թիրախային կլուծի առկա խնդիրներն ու կնպաստի բուհական համակարգի զարգացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում հետազոտական բաղադրիչի առկայությունը, գիտության և բարձրագույն կրթության կապի ապահովումը:
«Կրթության զարգացումը կապված է մեր երկրի ապագայի հետ, այն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- նշել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների շարունակումը՝ դրանք վերջնական տեսքի բերելու նպատակով:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...