Քաղաքացին կարող է SMS ստանալ, եթե նրա անշարժ գույքի հետ գործարք է կատարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Քաղաքացին կարող է SMS ստանալ, եթե նրա անշարժ գույքի հետ գործարք է կատարվում

18:49 20.02.2018

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներդրել է համակարգ, որով քաղաքացիները կարող են SMS հաղորդագրությամբ ծանուցում ստանալ, եթե նրանց պատկանող անշարժ գույքի հետ որևէ գործարք է կատարվում։ Սրա համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել կոմիտե։ Այս մասին 2017 թվականի աշխատանքներն ամփոփելիս նշեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս նորամուծությունը ներդրվել է այն բանից հետո, երբ հանցագործները փորձել են այլ մարդու պատկանող գույքի հետ կապված գործարք իրականացնել, ինչը չի ստացվել նոտարի ստորագրության կեղծ լինելու պատճառով։

«Այստեղից եկավ, որ եթե արտասահմանցի քաղաքացիներ են կամ ընդհանրապես մեր բնակիչները, ովքեր փակել են դռները, մենք հնարավորություն ունենք կարճ SMS հաղորդագրությամբ միանգամից հաղորդել, որ իրենց գույքի նկատմամբ կատարվում են որոշակի գործողություններ», – նշեց Սարգսյանը։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ նման հաղորդագրությունների ուղարկումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել կոմիտե, որպեսզի դիմումատուի տվյալները լինեն գերատեսչության բազայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Շտապբուժօգնություն» ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով

11:42 07.04.2025

«Շտապբուժօգնություն» ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով

«Շտապբուժօգնություն» ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով. ուշացումով կամ անպատասխան զանգեր չկան: Համակարգը կներդրվի նաև համայնքային առողջապահության կենտրոններում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը

11:34 07.04.2025

Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը

Ամբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ  580 LED լուսատու: ...

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

11:28 07.04.2025

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:12 07.04.2025

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:58 07.04.2025

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...

BACK_TO_TOP