11:30 26.04.2022
Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարման շղթաների խաթարումը կհանգեցնի պարարտանյութերի պակասի և ֆերմերներին կզրկի բավարար բերք արտադրելու հնարավորությունից։ Այս մասին ասվում է գերմանական Compact հրատարակության հոդվածում:
Այս տեսակետի հետ համամիտ է գերմանացի տնտեսագետ Մատին Կայմը, ում կարծիքով՝ համաշխարհային սովից կարող է տուժել մինչև հարյուր միլիոն մարդ։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքով՝ սննդի պակասի հետևանքով կսկսվեն լայնածավալ միգրացիոն հոսքեր, որոնց դեմ 2015 թվականի ճգնաժամը «ամառային խնջույք կհիշեցնի»։
Եվրոպական երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեն Ուրալի և Բելառուսի կալիումի պարարտանյութերի գործարանները, որոնք այժմ գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ: Որպես փոխարինող առաջարկվում է օգտագործել ազոտական պարարտանյութեր, սակայն, ինչպես գրում է թերթը, գազի գնի թանկացման պատճառով դրանք մատչելի գներով չեն կարող արտադրվել։
00:00 23.04.2025
Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրաԲազմաթիվ մարդիկ արդեն հասկանում են, որ օդի աղտոտվածությունն աղետալի է մարդկանց և կենդանիների առողջության համար։ Սակայն շատ ավելի քչերն են տեղյակ, թե որքան կործանարար ազդեցություն է այն ունենում բույսերի վրա։ Մինչդեռ բույսերը ոչ միայն գեղեցկություն են ստեղծում, այլ նաև նպաստում են մաքուր օդի, կենսաբազմազանության և կլիմայական կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […] ...
23:58 22.04.2025
Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:53 22.04.2025
Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 […] ...
23:50 22.04.2025
Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվիԵրևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Նոր շենքը կունենա վարորդների ու վարպետների համար՝ հանդերձարան, լոգարան, հանգստի սենյակներ, ջեռուցման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:47 22.04.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում […] ...
23:43 22.04.2025
Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ըԱպրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր […] ...