21:28 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք:
Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան և Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը Սարավան-«Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար:Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էեն 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա:
Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, ժամը 20:30-ին՝ մարվել: Ընդհանուր առմամբ այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բնապահպաններն ահազանգել էին, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել:
Այնուհետ հայտարարություն էր տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը կոչ էր արել անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրին և ընկերությանը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...