13:20 23.04.2022
Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը (հայաստանյան տաղավարի հանձնակատար) և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (հայաստանյան տաղավարի համակարգող)։
Բիենալեին ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան և Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):
Ապրիլի 23-ին «Դը Միլք օֆ Դրիմս» («The Milk of Dreams») խորագրի ներքո տեղի կունենա Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեի բացումը: Բիենալեն, որին մասնակցում են շուրջ 80 երկրների արվեստագետներ, հանրության համար կգործի 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը։ Այն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, որին Հայաստանը մասնակցում է տարիներ շարունակ։
Վենետիկի բիենալեն հանդիսանում է ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր հարթակներից մեկը, որին մասնակցում են միայն պետական կազմակերպությունների (նախարարությունների, արվեստի խորհուրդների) կողմից ներկայացված և երաշխավորված արվեստագետները: Բիենալեի կազմակերպություն-կոմիտեի կողմից առաջարկված՝ Վենետիկի այգիներում և պալատներում ներկայացվում են ազգային տաղավարներ, որոնք ցուցադրում են տվյալ երկրի ժամանակակից արվեստը:
Վենետիկի արվեստի 59-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարևորագույն իրադարձություն է․ այն խթանում է Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունն ու մշակութային կապերը, ինչպես նաև նպաստում է այլ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացմանը, նոր կապերի և պայմանավորվածությունների ձեռքբերմանը՝ կարևորելով Հայաստանի ազգային մշակույթը միջազգային հեղինակավոր հարթակում ներկայացնելու գործընթացի իրականացումը:
2019 թ. Վենետիկի բիենալե արվեստի 58-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը՝ «Հեղափոխության Սենսորիում» նախագծով: 2017 թ. 57-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել են Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլան:
2015 թ. Վենետիկի բիենալե արվեստի 56-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը «Armenity/Հայություն» խորագրով արժանացել է բիենալեի «Ոսկե Առյուծ» մրցանակին:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...