Սննդաբանը պատմել է, թե ինչու հավի միսը չի փոխարինի սպիտակուցի այլ աղբյուրների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Սննդաբանը պատմել է, թե ինչու հավի միսը չի փոխարինի սպիտակուցի այլ աղբյուրների

19:52 02.05.2022

 

Հավի միսը առողջ սննդակարգի կարևոր մասն է։ Բայց եթե հանուն դրա հրաժարվեք սպիտակուցի այլ աղբյուրներից, դա վնաս կհասցնի  օրգանիզմին, նշել է բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան։ Նա բացատրել է, թե դրանից ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Օգտակար հատկությունների և համեմատաբար էժան գնի պատճառով հավի միսն ամենաշատ սպառվող ապրանքներից մեկն է:

Հավի միսը հեշտությամբ մարսվում է, պարունակում է մեծ քանակության սպիտակուցներ և քիչ ճարպեր՝ հարուստ վիտամիններով և հանքանյութերով։ Այս տեսակի միսն առողջ սննդակարգի անբաժանելի մասն է։  Այնուամենայնիվ, չպետք է հրաժարվել սպիտակուցի այլ աղբյուրներից՝ հանուն հավի մսի, դա կարող է հանգեցնել մի շարք կարևոր նյութերի պակասի օրգանիզմում,- ասել է Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։

«Ճիշտ սնվելու ամենալավ ձևը բազմազանությունն է, լավ է, եթե սննդակարգը ներառում է և՛ միս, և՛ թռչնամիս, և՛ ձուկ, եթե շեշտը դրվի միայն հավի մսի վրա, ապա հավանականություն կա, որ մարդը որոշ սննդանյութեր չի ստանա, օրինակ՝ ձկան մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուների պակաս կունենա»,- պարզաբանել է սննդաբանը։

Նաև չարժե ամբողջությամբ հրաժարվել տավարի մսից՝ հօգուտ թռչնամսի, դա կարող է հանգեցնել օրգանիզմում երկաթի պակասի։ «Եթե մարդն ունի հեմոգլոբինի և երկաթի պակաս, ապա նրա համար այդ նյութերի հիմնական աղբյուրը պետք է լինի տավարի միսը, եթե մարդն ուտում է միայն թռչնամիս, ապա վտանգ կա, որ նա կունենա երկաթի պակաս»,- բացատրել է Նատալյա Կրուգլովան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանը

13:37 08.04.2025

Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

13:23 08.04.2025

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

13:08 08.04.2025

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

13:02 08.04.2025

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ ​ ​Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

12:52 08.04.2025

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

12:40 08.04.2025

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...

BACK_TO_TOP