17:22 23.04.2022
Գյումրի-Հացիկ մարզային նշանակության ճանապարհը 30 տարուց ավելի միայն հարթեցումներով ու խճապատումներով է հնարավորինս երթևեկելի պահվել։ 2020 թվականին հիմնանորոգման նախագիծ-նախահաշիվ է կազմվել, բայց շինարարության մեկնարկը ձգձգվում էր երկրում համվարակային և պատրեազմական իրավիճակների պատճառով։ Շինարարական աշխատանքները սկսվել են մարտի 31-ից։ Սա 30 տարում համարվում է առաջին կապիտալ նորոգման ծրագիրը, որն իրականացվում է մարզային նշանակության ճանապարհին։
Գյումրիից մինչ գյուղամեջ հասնող 4 կմ երկարության ճանապարհն ունի 6-ից 7,5 մետր լայնություն, հիմնային շերտն ամուր է, նորն անելու անհրաժեշտություն չկա, հենց դրա վրա էլ շինարարը խճապատում կկատարի, կկառուցի ասֆալտ-բետոնային ծածկույթը։ Գյուղամիջյան հատվածում կպահպանեն նաև մայթերը, որտեղ ևս նախատեսված է ասֆալտապում, եզրաքարերի կառուցում։
«Ճանապարհի գյուղային հատվածում իրականացվում է նաև մայթերի կառուցում մոտ 450 մետր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, խճային հիմքը կլինի 10 սմ, ասֆալտ-բետոնե ծածկույթը կլինի 3 սմ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «ԱԱԲ քոնսթրաքշն» ՍՊԸ տեղամասի պատասխանատու Անտոն Միլիտոնյանը։
Մինչև երթևեկելի ճանապարհահատվածի ասֆլատապտումը, կփոխվի նաև ճանապարհի լայնքով անցնող ոռոգման խողովակը։ Ամբողջ ծրագրի արժեքը 497 մլն դրամ է, ֆինանսավորվում է պետական բյուջեի կապիտալ ծախսերի ծրագրով։ Ճանապարհի կառուցումը նախատեսված ժամկետում ավարտելու համար շինարարը խնդիրներ չի տեսնում։ Այս ընթացքում ճանապարհը կմնա երթևեկելի, երկու ամսից աշխատանքներն ավարտվելու են։ Կապիտալ ծախսերի ծրագրով ընթանում են ևս 4 ճանապարհի հիմնանորոգումներ Արթիկ, Ամասիա, Ախուրյան տարածաշրջաններում։
«Վարդաքարից մինչև Արևիկ 5,2կմ հատված է, 1,5 կմ-անոց Սպանդարյան փողոցն է Արթիկ համայնքում, 11,8 կմ Ամասիայի տարածաշրջանում են այս պահին իրականացվում ճանապարհաշինական աշխատանքներ։ Ընդհանուր, եթե գումարային տեսանկյունից վերցնենք, շուրջ 20 և ավելի կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհահատվածներ այս պահին հիմնանորոգվում են»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Գյումրի-Ամասիա և Ամասիա-Աշոցք հանրապետական նշանակության ճանապարհներին հիմնանորոգումները նախորդ տարվանից էին մեկնարկել։ Այս տարի ծրագրի ժամկետն ավարտվում է և մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու մոտ 12 կմ ընդհանուր երկարության ճանապարհ։
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15, 9 կմ հատվածը ևս նախատեսվում է կապիտալ ծախսերի ծրագրով հիմնանորոգել։ Շիրակի մարզով անցնող 50 կմ ճանապարհի այդ հատվածում փոսայնությունը գերազանցում է թույլատրելի սահմանը և այդ պատճառով ամառային սպասարկման ցանկից հանված են։
«Այն ճանապարհները, որոնք կընդգրկվեն 2022թ․ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի ծրագիր, սպասարկման տարածքներից հանված են, մեր սպասարկող կազմակերպությունների կողմից ոչ մի աշխատանք չի իրականացվում, քանի որ ՀՀ կառավարության 1419Ն որոշմամբ կան սահմանված նորմատիվներ, ըստ որի, եթե գերազանցում է 4 տոկոսանոց արգելքը, ուրեմն ենթակա չէ սպասարկման», -նշում է Խաչատուր Խնձրցյանը։
Շիրակի մարզում շարունակվում են Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Տրանշ 3 Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի աշխատանքները։ Լանջիկ-Գյումրի 27 կմ երկարության ճանապարհի մի հատվածում դեռ ասֆալտային ծածկույթ չի կատարվում, ընթանում են հողային աշխատանքներ։ Լանջիկից մինչև Հոռոմի խաչմերուկ մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։ Հյուսիս-հարավի տարբեր տեղամասերում կատարվում են հողային, ջրատարի բետոնյա հիմքերի կառուցման, ճանապարհային ենթահիմքի ամրացման աշխատանքներ։
01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...