Բժիշկը բացատրել է ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Բժիշկը բացատրել է ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը

20:28 29.04.2022

Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը բացատրել է, թե ինչու է կարևոր ձուն լվանալ ուտելուց առաջ։ Մասնագետը նշել է, որ կեղևի վրա կարող են ապրել տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են թունավորումներ առաջացնել, ուստի մի թերագնահատեք ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը։ Ամենամեծ վտանգը, ըստ սննդաբանի, սալմոնելլա բակտերիան է, որն առաջացնում է սալմոնելոզ՝ աղիքային սուր վարակ։

Դիետոլոգը զգուշացրել է, որ չլվացած ձվերի մեջ վնասակար վարակը կարող է թափանցել, երբ դրանք կոտրում ես։ Նույն պատճառով բժիշկը նաև խորհուրդ է տվել հրաժարվել թեթևակի ճաքճքած ձվերից։

Թունավորումներից և վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ձվերը պետք է լվանալ  եփելուց առաջ, նշել է Արզամասցևը, քանի որ կեղևի վրա եղած բոլոր աղտոտիչները չեն ոչնչանում ջերմային մշակման ժամանակ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

13:23 08.04.2025

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

13:08 08.04.2025

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

13:02 08.04.2025

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ ​ ​Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

12:52 08.04.2025

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

12:40 08.04.2025

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը

12:32 08.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու […] ...

BACK_TO_TOP