19:53 22.04.2022
Կոնքազդրային հոդի մաշվածություն կամ արթրոզ։ Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է բնակչության 4-5%-ը։ Արթրոզների ժամանակ հաճախ հանդիպող տեսակը օրթոպեդ-տրավմատոլոգները նշում են ազդրի վզիկի կոտրվածքը, երբ մարդու մոտ տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված՝ շարժումները դառնում են պասիվ, աճառային հյուսվածքների ոսկորները սկսում են մաշվել, շատ հաճախ տանում մարդուն հաշմանդամության։
Էնդոպրոթեզավորումը համարվում է բուժման արդյունավետ մեթոդ։ Վնասվածքաբան-օրթոպեդ Արսեն Վահրամյան իր պրակտիկայում 500-ից ավելի նման վիրահատություն է կատարել։
«Կոնքազդրային պրոթեզավորում կատարվում է երկու դեպքում, երբ որ լինում են կոնքազդրային հոդում կոտրվածքներ։ Ազդրի վզիկը շատ հաճախ հանդիպող պաթոլոգիա է, որն անհնարին է դարձնում մարդու քայլելը, և կոնքազդրային պրոթեզավորում կատարելուց հետո մարդուն հնարավորություն են տալիս քայլել։ Երկրորդ դեպքում կոնքազդրային հոդի մաշվածությունը՝ արթրոզները, բերում են արտահայտված ցավային համախտանիշի, բերում են քայլելու անհնարինության, սաստիկ ցավերի, և դա փոխարինվում են արհեստականով և նորից թույլ են տալիս վերականգնելու շարժունակությունը»,- նշում է վնասվածքաբան-օրթոպեդ Արսեն Վահրամյանը։
Հայ վնասվածքաբան-օրթոպեդները նման վիրահատություններ կատարելու փորձ ունեն։ Հայաստանում 1990-ականներից կոնքազդրային էնդոպրոթեզավորում է կատարվում, վիրաբուժության մեջ այն համարվում է, թերևս, ամենաթանկ արժեցող վիրահատություններից մեկը։
«Սովորական մարդու համար այն մատչելի չէ, դրա համար Հայաստանում այս վիրահատությունները ավելի քիչ են, քան զարգացած երկրներում»,- ասում է վնասվածքաբան-օրթոպեդը։
Կոնքազդրային էնդոպրոթեզավորում կատարվում է նաև Գյումրիում։ Տարեկան 30-40 հիվանդ է դիմում վիրահատության։ Այս հիվանդության կանխարգելման միջոցը՝ կոնքազդրային պրոթեզավորումը, հնարավորություն է տալիս հիվանդին լիարժեք ապաքինվել, վերադառնալ բնականոն կյանքին։
«Էնդոպրոթեզավորում անունը լսում են, վախենում են, մտածում են պրոթեզ է, բայց դա մեր բնական ոսկորին արհեստական իմպլանտ տեղադրելն է»,- նշում է տրավմատոլոգ-օրթոպեդ Գարիկ Զուռնաչյանը։
Կոնքազդրային էնդոպրոթեզավորում կատարում են նաև Գյումրիի բժիշկ-մասնագետները։ Տարեկան «Գյումրի» բժշկական կենտրոն 30-40 հիվանդ է դիմում վիրահատության։
«Դրա ակտուալությունն այնքան է, որ մարդը կարող է ինքն իրեն սպասարկել, վերադառնալ կյանք, շարժունակ դառնալ»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը։
Կոնքազդրային էնդոպրոթեզավորման գործիքները, տեխնոլոգիաները ևս թանկարժեք են։ Արհեստական հոդերը հայ բժիշկները ձեռք են բերում արտերկրից։ Բժշկական գիտաժողովը հնարավորություններից մեկն է երիտասարդ օրթոպեդ-վնասվածքաբանների համար նոր փորձ և գիտելիք ստանալ պրոֆեսիոնալ մասնագետներից։ Մոսկվայից ժամանած տրավմատոլոգ-օրթոպեդ Սերգեյ Նիկիտինն իր կարծիքն է հայտնում հայ մասնագետների մասին։
«Մենք այստեղ տեսնում ենք բավական լավ պատրաստված մասնագետներ, հաճելի է նրանց հետ փոխանակվել կարծիքներով։ Հիմա ամեն ինչ պարբերաբար թարմանում է, զարգանում՝ նոր գործիքներ, նոր իմպլանտներ։ Կոնֆերանսն ուղղված է գործնական պրակտիկային»։
Օտարերկրացի և հայ բժիշկները գիտաժողովի ընթացքում ներկայացրել են իրենց կատարած վիրահատությունների պատմությունները, խոսել են վիրաբուժության այս ճյուղում կատարվող նոր տեխնոլոգիաների կիրառությունից։ Մասնագետները նաև կանցկացնեն վարպետության դաս՝ պայմանական կոնքազդրային վիրահատության տեսքով։
01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...