16:20 20.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության նախագահը ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում:
«Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է և այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի և ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված»,– ասել է նախագահ Սարգսյանը:
Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահին է ներկայացրել ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
15:14 07.04.2025
Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...
15:05 07.04.2025
Վթարային ջրանջատում Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:46 07.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչԲրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...
14:33 07.04.2025
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքումԻրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...
14:25 07.04.2025
Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...