«Գյումրի» բժշկական կենտրոնում կբացվի քիմիաթերապիայի նոր բաժանմունք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+7.09 oC

«Գյումրի» բժշկական կենտրոնում կբացվի քիմիաթերապիայի նոր բաժանմունք

19:40 21.04.2022

2021-ի սկզբին «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվեցին Գյումրիի ծննդատունն ու պաթոլոգաանատոմիական դիսպանսերը, իսկ հունիս ամսից՝ ուռուցքաբանական դիսպանսերը և ինֆեկցիոն հիվանդանոցը: Բժշկական կենտրոնում շուտով կգործի  քիմիաթերապիայի նոր առանձնացված բաժանմունքը, որը տեղակայված է լինելու կենտրոնի նկուղային հարկաբաժնում։ Առայժմ օնկոլոգիական հիվանդները քիմիաթերապիայի կուրսն անցնում են կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում։ Նոր տարածքում  առանձին հիվանդասենյակ էլ կհատկացվի շարժողական խնդիրներ ունեցող հիվանդներին։

Քիմիաթերապիայից բացի, «Գյումրի» բժշկական կենտրոնում են իրականացվում բոլոր օնկոլոգիական բնույթի վիրահատությունները: Նախկին ուռուցքաբանական դիսպանսերի միավորումից հետո բժշկական կենտրոնում են կատարվում նաև բարդ վիրահատությունները, որոնց համար հիվանդները ստիպված էին հասնել այլ կլինիկաներ։

Բարդ վիրահատություններ տեղում կատարելու հնարավորությունների արդյունքում ավելացել է կենտրոն օնկոլոգիական հիվանդների դիմելիությունը, դրանով պայմանավորված՝ պետպատվերով տրամադրվող  գումարների վերանայման անհրաժեշտություն է առաջացել:

«Որոշ վիրահատություններ ընդհանրապես չեն եղել, օրինակ՝ օնկոգինեկոլոգիական, որը մենք սկսել ենք անել, որոշ եզակի բնույթ կրող վիրահատություններ ևս անում ենք, մեր կենտրոնի վիրահատարանները բավարարում են։ Ասեմ, որ հիվանդների հոսքն ավելացել է։ Նախկին մեկ միլիոն 700 հազար նախատեսված պետպատվերից արդեն հասել ենք 17 միլիոնի։ Վերանայման խնդիր կա, պատրաստվում ենք էդ հարցերը քննարկենք»,- նշել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։

Ուռուցքաբանական հիվանդների վիրահատություններն ու բուժումը, որպես այդպիսին, կատարվում է անվճար, բայց երբեմն, կախված հիվանդի վիճակից, բուժումն իրականացվում է համավճարի սկզբունքով, երբ խիստ հարկավոր դեղորայքը պետության հատկացրած դեղերի ցանկում ներառված չէ: Մասնագետների մտահոգությունը մնում է օնկոլոգիական հիվանդությունների երիտասարդացման տենդենցը։

Հիվանդանոց են դիմում հիմնականում հիվանդության երկրորդ փուլում, հաճախ բուժման արդյունավետությունը նվազում է, երբ հետազոտությունների արդյունքում ախտորոշվում է  հիվանդության արդեն բարդացված ՝չորրորդ ու վերջին աստիճանը, որի դեպքում անգամ վիրահատական ու քիմիաթերապևտիկ միջամտությունները լինում են հակացուցված: Կանանց ու տղամարդկանց մոտ մասնագետներն առանձնացնում են առավել շատ ախտորոշվող  ուռուցքային հիվանդությունները:

«Եթե նախորդ տարիներին բաժանմունքի ծանրաբեռնվածությունը 60 տարեկանից հետո էր, հիմա կարծես թե 40-50 տարեկաններն են ավելի շատ դիմում, բավականին հիվանդություններ երիտասարդացել են։ Տղամարդկանց մոտ առաջին տեղում թոքի և շագանակագեղձի քաղցկեղն է, կանանց մոտ՝ ձվարանների և կրծքի քաղցկեղը։ Որոշ հիվանդություններ էլ կարծես թե հետ են նահանջել, օրինակ՝ ստամոքսի քաղցկեղ վերջին տարիներին ավելի քիչ է ախտորոշվում»,- նշել է «Գյումրի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության պատասխանատու Խաչատուր Աբրահամյանը։

Քիմիաթերապիայի և վիրաբուժական բաժանմունքների ծառայությունները  բժշկական կենտրոնում կընդլայնվեն, միայն ճառագայթային բուժումն է, որ կենտրոնացված է Երևանյան կլինիկայում։ Նախկին ուռուցքաբանական դիսպանսերում ճառագայթային բաժանմունք գործում էր, բայց հին սարքով, որով բուժման արդյունավետությունը խիստ ցածր էր, այդ պատճառով էլ ճառագայթային բուժումը մարզում դադարեցվեց:

Բժշկական կենտրոնին միավորված բուժհաստատություններից ուռուցքաբանական դիսպանսերը միակն էր, որ իր տեղում չշարունակեց գործել, այժմ շենքը հանձնված է պետգույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP