Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացել է. նրան ծնողները անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+7.09 oC

Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացել է. նրան ծնողները անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում

13:31 20.04.2022

Երեկ ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել վեցամյա աղջիկ երեխա, որը եղել է ծայրահեղ ծանր վիճակում։

 

«Երեխան մեզ մոտ ընդունվել է  ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։ Անմիջապես ռեանիմատոլոգներն իրականացրել են վերակենդանացման աշխատանքներ։ Երեխան միացվել է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր։ Վերակենդանացման աշխատանքների ընթացքում երեխայի սրտի աշխատանքը սկսել է վերականգնվել։ Նրա մոտ ախտորոշվել է ասպիրացիոն ասֆիքսիա, այսինքն՝ շնչուղիների խցանում։ Բժիշկները երեխայի շնչուղիները մաքրել են կերակրի մնացորդներից, բայց, հավանաբար, երեխայի այդ վիճակի պատճառը շմոլ գազն է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի հետ լոգարանում նաև մայրն է եղել, որի ինքնազգացողությունը վատացել է ու դուրս է եկել լոգարանից, հետո որոշ ժամանակ անց հայրը մտել ու տեսել է երեխային լոգարանում ընկած վիճակում։ Բժիշկների կարծիքով`երեխային շատ ուշ են տեղափոխել հիվանդանոց, քանի որ նրա մոտ կյանքի նշաններ գրեթե չեն եղել։ Գյումրեցի բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, մշտապես կապի մեջ են եղել երևանյան գործընկերների հետ, անգամ քննարկել են երեխային մայրաքաղաք տեղափոխելու հարցը, բայց, ծայրահեղ վիճակը հաշվի առնելով՝ տեղափոխություն չեն կատարել։

 

«Քննարկվեց երեխային սանավիացիայով տեղափոխել Երևան, բայց մեկ տոկոս հավանականություն կար, որ մինչև տեղ հասնելը նա  կապրեր։ Մեզ մոտ տեղափոխվելուց 3-4 ժամ անց՝ գիշերը 01։00-ի սահմաններում, երեխայի սիրտը կանգնեց, ամբողջ գիշեր  եղել ենք հիվանդանոցում»,- նշել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Բժիշկների ահազանգով հիվանդանոց են մեկնել նաև Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  աշխատակիցները։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP