Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Զախարովա

19:22 30.07.2018

Արդբեջանում հուլիսի 29-ին տեղի ունեցած «Жара» ամենամյա երաժշտական փառատոնը Բաքվում հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին և ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Զախարովան հարցազրույց է տվել Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությանը, որի ընթացքում խոսել է նաև Արցախի հակամարտության մասին:

Այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր շփումներին՝ երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով, Զախարովան նշել է, որ ողջունում է այդ շփումները: Նա ընդգծել է, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է երկկողմ շփում և երկխոսություն՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված:

Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը, որպես երկու երկրների բարեկամ, ինչպես նաև որպես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ:

Լրագրողը հարց է հնչեցրել նաև այն մասին, թե ինչպես է ԱԳՆ մամուլի խոսնակը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ունի Ղարաբաղում պատերազմը կանխելու բոլոր լծակները:

«Կարծում եմ՝ այստեղ նույնիսկ որևէ մեկին մեջբերելու կարիք չկա: Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս գործով ապացուցել է միջնորդի իր կառուցողական դերը: Այդպես լինելու է նաև հետագայում: Մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ անփոփոխ է: Եվ ես կարծում եմ, որ այստեղ միշտ պետք է հիշել այն պատմական փորձը, որ Ռուսաստանն ունի այս գործընթացի միջնորդի դերում», – նշել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ երբեք երկիմաստ չի եղել, և բոլոր ջանքերը կենտրոնացած են եղել միջնորդի դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը:

«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում գիտեն, որ Մոսկվան այս իմաստով հուսալի գործընկեր է: Կողմերը վստահություն ունեն Մոսկվայի և նրա դերի հանդեպ»,- հավելել է Զախարովան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն. Մարտինես

23:11 01.04.2025

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն. Մարտինես

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը X-ի էջում գրել է, որ հանդիպել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացումը: «Եվրամիությունը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն»,- նշել է Մարտինեսը: A pleasure to meet the Ambassador of Armenia 🇦🇲, @tbalayan, to discuss the […] ...

Արարատի մարզում բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած

22:58 01.04.2025

Արարատի մարզում բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած

Ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջին հայտնվել է ճանապարհի բաժնարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել […] ...

Ապրիլի 1-ը՝ թռչունների միջազգային օր

22:46 01.04.2025

Ապրիլի 1-ը՝ թռչունների միջազգային օր

Ապրիլի 1-ին, նշվում է Թռչունների միջազգային օրը: Այն նվիրված է աշխարհում թռչունների պահպանմանը և էկոհամաակարգերում դրանց կարևոր դերի ճանաչմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Թռչունները պարզապես գեղեցիկ արարածներ չեն, այլ կենսական նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման և առողջ շրջակա միջավայրի ապահովման գործում։ Թռչունները զգալիորեն նպաստում են բնական գործընթացներին, ինչպիսիք են սերմերի […] ...

Գերմանիայի նախագահի և Իրանի ԱԳ նախարարի հայաստանյան այցերի արդյունքներն է ամփոփել Հրանտ Միքայելյանը

22:34 01.04.2025

Գերմանիայի նախագահի և Իրանի ԱԳ նախարարի հայաստանյան այցերի արդյունքներն է ամփոփել Հրանտ Միքայելյանը

Ադրբեջանը Հայաստանին մեղադրող հերթական ապատեղեկատվությունը տարածեց: Դա այն ժամանակ էր, երբ մեր երկրում էր Գերմանիայի նախագահը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը: Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի և Բաքվի այն հայտարարություններից հետո, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ […] ...

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

22:21 01.04.2025

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը: ...

Ծովինար Վարդանյանը հանդիպել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

22:12 01.04.2025

Ծովինար Վարդանյանը հանդիպել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ազգային ժողովից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային […] ...

BACK_TO_TOP